• Latest news

Մինչեւ 45 տարեկանը ծխելուց հրաժարվելը 90 տոկոսով նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը. հետազոտություն

5 հուլիսի, 2019  14:26

Ավստրալիայում ամեն օր ծխելու պատճառով մահանում է ոչ պակաս 17 մարդ, պարզել են The Australian National University-ի գիտնականները: Մահվան պատճառներն են գլխուղեղի եւ սրտի կաթվածները, սիրտ-անթային այլ հիվանդությունները:

Յոթ տարի տեւած 190 հազար ծխողների եւ չծխողների մասնակցությամբ լայնամասշտաբ հետազոտությունը պարզել է, որ տարեկան սրտի եւ գլխուղեղի կաթվածի հետեւանքով, որոնց առաջացման պատճառը վնասակար սովորությունն է, մահանում է ավելի քան 6400 ավստրալացի: Ընդ որում՝ ամեն տարի ծխելու պատճառով հիվանդանոցում է հայտնվում 11 հազար մարդուց ավելին՝ սա օրական հոսպիտալացման 31 դեպք է:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ մինչեւ 45 տարեկանը ծխելուց հրաժարվելը 90 տոկոսով նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Գիտնականների խոսքով՝ ծխողների շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահանալու հավանականությունը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան նրանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել: Առաջինների շրջանում նաեւ 2 անգամ բարձր է սրտի նոպայի, կաթվածի եւ սրտի անբավարարության զարգացման հավանականությունը, իսկ փտախտի զարգացման հավանականությունը բարձր է ամբողջ 5 անգամ:

Չնայած գիտնականները ծխելու հետ կապված վտանգների մասին տեղեկությունները ներկայացրել են Ավստրալիայի օրինակով, մյուս երկրներում իրավիճակը եթե անգամ տարբերվում է, ապա վատ ուղղությամբ. երկրում որքան մեծաթիվ են ծխողները, այնքան բարձր է սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացության մակարդակը: Հայաստանում, օրինակ, ծխում է տղամարդկանց առնվազն կեսը, իսկ սրտի եւ անոթների հիվանդությունները ըստ մահացության պատճառների առաջին տեղում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել