• Latest news

Netflix-ը չի ցուցադրի ծխելու տեսարաններ ֆիլմերում, որոնք թույլատրված են երեխաների համար

6 հուլիսի, 2019  16:33

Խոշոր սթրիմինգային Netflix սերվիսը հրաժարվում է ցուցադրել ծխելու տեսարաններ կինոժապավեններում, որոնք թույլատրված են մանկական լսարանի դիտման համար։ Որոշումը կանդրադառնա այն սերիալներին, որոնց ցուցադրումը թույլատրված է 14-ից ցածր տարիքի երեխաների համար, ինչպես նաեւ լիամետրաժ ֆիլմերին, որոնք թույլատրված են 13-ից ցածր տարիքի երեխաների համար։

Ինչպես ասվում է ընկերության հայտարարությունում, որոշումը տարածվում է ինչպես սովորական ծխախոտների, այնպես էլ վեյփերի վրա։ Բացի այդ, կինոդիտողները նախապես զգուշացվում են այն մասին, որ այս կամ այն ֆիլմում կան ծխելու տեսարաններ։

Netflix-ը ընդգծում է, որ ծխելը վտանգ է պարունակում եւ կարող է բացասաբար ազդել երիտասարդների վրա, եթե այդ պրոցեսը ցուցադրվում է դրական համատեքստում։

Ընկերությունը խոստովանում է, որ որոշումն ընդունվել է այն հաշվառմամբ, որ, համաձայն The Truth Initiative կազմակերպության հետազոտության, հենց Netflix-ն է, սթրիմինգային այլ սերվիսների համեմատ, հաճախ իր ֆիլմերում ու սերիալներում ցուցադրում ծխելու տեսարաններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել