• Latest news

Դեմքի կարմրելն ալկոհոլ օգտագործելուց հետո կարող է մատնանշել լուրջ հիվանդությունների մասին. գիտնականներ

8 հուլիսի, 2019  13:20

Որոշ մարդկանց դեմքը ալկոհոլ օգտագործելուց հետո նկատելիորեն կարմրում է արյան հոսքի պատճառով։ Դա կարող է ահազանգել այնպիսի հիվանդությունների առաջացման մասին, ինչպիսին են զարկերակային հիպերտենզիան եւ քաղցկեղի որոշ տեսակներ, ասում են գիտնականները։

Ինչպես ներկայացնում է Medical NewsToday պարբերականը, այդ կապը հաստատել է երկու հետաքրքիր հետազոտություն։

Առաջին հետազոտությունում (արդյունքները հրապարակվել են Alcoholizm: clinical&experimental research ամսագրում) կորեացի գիտնականների խումբը դիտարկել է զարկերակային ճնշման մակարդակի տարբերությունները տղամարդկանց երկու խմբի մոտ. առաջին խմբում ալկոհոլ օգտագործելուց հետո ի հայտ է եկել հիպերեմիա, իսկ երկրորդ խմբի տղամարդկանց մոտ նման էֆեկտ չի նկատվել։ Հաշվի են առնվել նաեւ տարիքը, քաշը, ծխելը եւ ֆիզիկական բեռնվածությունների մակարդակը։

Ինչպես պարզվել է,  անգամ բոլոր մյուս գործոնները հաշվի առնելով՝ տղամարդիկ, որոնք կարմրել են ալկոհոլ օգտագործելուց հետո, ունեցել են հիպերտոնիայի զարգացման ավելի մեծ ռիսկ, երբ խմել են 4 եւ ավելի չափաբաժին ալկոհոլ մեկ շաբաթում։

Երկրորդ հետազոտության հեղինակները (արդյունքները հրապարակվել են 2017 թվականին NSBI-ում) պարզել են կապ ալկոհոլ օգտագործելուց հետո դեմքի կարմրելու եւ քաղցկեղով հիվանդանալու միջեւ։ Նրանք պարզել են, որ դեմքի հիպերեմիա ունեցող տղամարդիկ կոկորդի եւ կերակրափողի քաղցկեղով հիվանդանալու ավելի մեծ ռիսկ են ունեցել նրանց համեմատ, որոնց դեմքը ալկոհոլ օգտագործելուց հետո չի կարմրել։

Հրապարակման մեջ նշվում է, որ դեմքի կարմրելն ալկոհոլ օգտագործելուց հետո ավելի հաճախ հանդիպում է արեւելաասիական ծագում ունեցող մարդկանց մեջ։ Դա կապված է այն բանի հետ, որ որոշակի գենոտիպ ունեցող մարդկանց մոտ ցածր է այն ֆերմենտի մակարդակը, որը մասնակցում է էթանոլի ճեղքմանը։ Ոմանց մոտ այդ ֆերմենտը բոլորովին գոյություն չունի։ Արդյունքում՝ օրգանիզմում կուտակվում է էթանոլի քայքայումից առաջացող նյութ՝ թունավոր ացետալդեհիդ, իսկ դեմքի կարմրելը անոթների արձագանքն է արյան մեջ դրա պարունակության բարձրացման։

Պետք է նշել, որ եթե մարդը չարաշահում է ոգելից խմիչքները, ացետալդեհիդը կարող է կուտակվել եւ թունավորել օրգանիզմը, անգամ եթե օրգանիզմում նորմալ արտադրվում է վերոնշյալ ֆերմենտը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել