• Latest news

Ռուսաստանում Հայաստանից կինը ծնել է անընդմեջ երրորդ երկվորյակին (ֆոտո)

9 օգոստոսի, 2019  14:34
Ռուսաստանում կինը ծնել է անընդմեջ երրորդ երկվորյակին:

Վկայակոչելով Մոսկվայի մարզի մանկական օմբուդսմեն Քսենյա Միշոնովային՝ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ փոքրիկները՝ տղա եւ աղջիկ, լույս աշխարհ են եկել մերձմոսկովյան Խիմկ քաղաքում:

Ծննդկանը 31 տարեկան է, եւ նա արդեն 7 երեխա ունի: Առաջին երեխան աղջիկ է եղել, այնուհետեւ մի քանի տարի ընդմիջումով, ծնվել են երեք զույգ երկվորյակները:

Նա ազգությամբ ռուս է, իսկ ամուսինը՝ հայ, ընտանիքը բնակվում է Հայաստանում: Ուշագրավ է, որ կնոջ բոլոր ծնունդներն ընդունել է Խիմկի մարզային հիվանդանոցի ծննդատան վարիչ Սեմյոն Ղազարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll