• Latest news

Հայաստանում քանի՞ զույգ է ներգրավված անվճար ԷԿՈ ծրագրին

19 օգոստոսի, 2019  21:01

Ամենալավատեսական կանխատեսումների համաձայն՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների ծրագրի շահառու է համարվում մոտ 500 զույգ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ էքստրակորպորալ բեղմնավորման (EKO) տեխնոլոգիաներից կարող է օգտվել մոտ 100 զույգ: Եվս մոտ 200 զույգ կարող է ախտորոշիչ պրոցեդուրայի հնարավորություն ստանալ, որն ուղղված է անպտղության պատճառների բացահայտմանը:

Ծրագրի իրականացման համար 210 մլն դրամ է հատկացվել: Թորոսյանը չի բացառել, որ հաջողության դեպքում ծրագիրը կարող է շարունակություն ունենալ:

2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման փոփոխություններով սահմանվում են.

Ա) անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, բժշկական օգնության և սպասարկման ծավալները:

Ըստ որի` բուժօգնության նշված ծավալներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, երբ ամուսիններից մեկը`

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված զինծառայող և զինծառայողներին հավասարեցված անձ է,

2. զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնող,

3. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ, հաշմանդամություն` զույգերից մեկի մոտ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,

4. ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգերը:

Միաժամանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները`

1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ամուսնությունը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու/հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը,

Բ) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով շահառուների հերթագրման կարգը, ըստ որի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից որին դիմել է շահառուն: Բոլոր այն դեպքերում, երբ հերթագրված շահառուի պատճառագիտության հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման կիրառման անմիջական ցուցումներ` հանձնաժողովի որոշմամբ պացիենտը սպասարկվում է առաջնահերթ:

Այպիսով, եթե կինը ծրագրի շահառու է ճանաչվել 35 տարեկանում, ապա նրա այդ իրավունքը պահպանվում է մինչեւ 38 տարեկան դառնալը: Բացի այդ դիմումների ներկայացման կարգի եւ հերթականության մասին տեղեկատվությունը պետք է փակցվի բժշկական հաստատության ընդունարանում՝ տեսանելի վայրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի