• Latest news

Գիտնականները գենետիկ կապ են գտել շիզոֆրենիայի ու կանեփի օգտագործման միջեւ

26 հունիսի, 2014  19:38

Ավելի քան 1000 թմրամոլների շրջանում իրականացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ շիզոֆրենիայի առաջացման ռիսկ պարունակող գեները կարող են նաեւ կանաբիսի օգտագործման պատճառ դառնալ:

Այս եզրահանգմամբ հաստատվում են նախորդ բոլոր հետազոտությունների արդյունքներն առ այն, որ շիզոֆրենիան եւ կանաբիսի օգտագործումը փոխկապակցված երեւույթներ են, սակայն հերքվում է այն մեկնաբանությունը, թե դրանք պատճառա-հետեւանքային կապի մեջ են գտնվում, տեղեկացնում է FoxNews-ը:    

Վիճակագրական տվյալների համաձայն, շիզոֆրենիայով տառապող մարդիկ, այլ խմբերի համեմատությամբ, առավել շատ են աշխարհի համար մեկ ապօրինի թմրադեղը օգտագործում: Իսկ հիվանդությունը, որպես այդպիսին, 100-ից մեկի մոտ է պատահում: Այն մեծ ի մասամբ չափահասության տարիքում կամ վաղ մանկության տարիներին է ի հայտ գալիս` մտածողության, լեզվական եւ ընկալմանն առնչվող լուրջ խնդիրներով եւ հաճախ պսիխոտիկ երեւույթներով է զուգորդվում` ձայնի եւ տեսողական պատրանքի տեսքով: Կանաբիս օգտագործող մարդկանց մոտ շիզոֆրենիայի առաջացման ռիսկը կրկնակի բարձր է:

Հիվանդության առաջացման հստակ պատճառը շարունակում է գաղտնիք մնալ, սակայն մինչ այժմ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ այն որոշ ֆիզիկական, գենետիկ, հոգեբանական եւ շրջակա միջավայրի հետ կապված գործոնների ազդեցության հետեւանքը կարող է լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll