• Latest news

ԱՀԿ. Ընդամենը երկու բաժակ դիետիկ ըմպելիքն օրական կարող է բարձրացնել վաղաժամ մահվան վտանգը

5 սեպտեմբերի, 2019  10:46

Մասշտաբային հետազոտության ընթացքում, որն անցկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, պարզվել է, որ գազավորված ըմպելիքը, անգամ դիետիկը, բարձրացնում է վաղաժամ մահվան վտանգը։

Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության (մտնում է ԱՀԿ կազմի մեջ) հետազոտությանը մասնակցել է ավելի քան 450 հազար մեծահասակ մարդ։ Նրանց մեծ մասը՝ 70 տոկոսը, կանայք են եվրոպական երկրներից, այդ թվում՝ նաեւ Միացյալ Թագավորությունից։ Այն տեւել է 8 տարի՝ 1992-ից մինչեւ 2000 թվականը, փորձի բոլոր մասնակիցները չեն տառապել քաղցկեղի, դիաբետի տիպի կամ սրտանոթային համակարգի լուրջ հիվանդություններով։

Գիտնականներն ուսումնասիրել են կամավորներից ստացված տվյալները եւ եկել եզրակացության, որ բոլոր տեսակների գազավորված ըմպելիքների ամենօրյա օգտագործումը բարձրացնում է վաղաժամ մահվան վտանգը։ Առավելագույն ռիսկի են ենթարկվում այն ըմպելիքների սիրահարները, որոնք ոչ թե շաքար, ինչպես կարելի էր մտածել, այլ արհեստական քաղցրացնողներ են պարունակում։

Հետազոտության ամենասկզբում գիտնականներն անկետավորում կատարեցին, որով պարզեցին մարդկանց ֆիզիկական ակտիվության մակարդակը, սննդաբաժնի առանձնահատկությունները, վնասակար սովորությունների առկայությունը կամ բացակայությունը, այդ թվում՝ նրանք տեղեկություն են ստացել նաեւ այն մասին, թե ինչ են խմել փորձի մասնակիցները օրվա ընթացքում։

Մասնագետները «փորձարկվողներին» 8 տարի հետեւելով գրանցել են, որ նրանցից 9,3 տոկոսը, որոնք ամսական գազավորված ըմպելիքի 1 բաժակից քիչ են խմել, մահացել է, իսկ նրանցից, որոնք օրական 2 եւ ավելի բաժակ են խմել, մահացել է եւս 11,5 տոկոսը:

Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ այնպիսի գործոնները հաշվի առնելով, ինչպես մարմնի զանգվածի ինդեքսը, ֆիզիկական ակտիվությունը, ծխելը, վաղաժամ մահվան հավանականությունը նրանց շրջանում, ովքեր օրական գազավորված ըմպելիքի 2 բաժակ են խմում, 17 տոկոսով բարձր է, քան նրանց շրջանում, ովքեր այդպիսի սովորություն չունեն: Այս արդյունքները վերաբերում են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց:

Դրանից բացի, դիետիկ գազավորված ըմպելիքի սիրահարներն ավելի հաճախ են տառապել արյան շրջանառության խնդիրներով, քան նրանք, ովքեր պարզապես քաղցր ըմպելիքներ են խմել: Ընդ որում՝ թե՛ մեկի, թե՛ մյուսի մոտ բարձր էր ոչ միայն մահվան, այլեւ Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը:

ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործալության գիտնականները հայտարարել են, որ «խելամիտ» կլիներ բացառել բոլոր դիետիկ ըմպելիքները եւ դրա փոխարեն խմել միայն ջուր:

«Ներկայումս լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ առողջության վրա կոնկրետ արհեստական քաղցրացուցիչների երկարաժամկետ հետեւանքների ուսումնասիրման համար, որոնք սովորաբար օգտագործվում են ոչ ալկոհոլային ըմպելիքներում, ինչպիսին են ասպարտամը եւ ացեսուլֆամ կալիումը»,- հայտարարել է հետազոտության ղեկավար բժիշկ Նիլ Մերֆին:

Չնայած բժիշկների եւ առողջապահական կազմակերպությունների գործածման սահմանափակման հանձնարարականներին, ամբողջ աշխարհում քաղցրացված ըմպելիքների վաճառքն աճում է, հատկապես եկամտի ցածր եւ միջին մակարդակով երկրներում ինտենսիվ մարքեթինգի շնորհիվ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է