• Latest news

ՀՏՍԽ-ով տառապող կանայք կարող են հիվանդանալ ձվարանների ագրեսիվ քաղցկեղով

6 սեպտեմբերի, 2019  14:34

Հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ տառապող կանայք երկու անգամ ավելի հաճախ կարող են հիվանդանալ ձվարանների ագրեսիվ քաղցկեղով։

Հետազոտությունները պարզել են, որ նրանք, ովքեր հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) վեց կամ ավելի ախտանիշեր են ունեցել, երկու անգամ ավելի շատ են ենթակա եղել հիվանդանալու ձվարանների ագրեսիվ քաղցկեղով, քան այն կանայք, որոնց մոտ ՀՏՍԽ ախտանշաններ չեն եղել, տեղեկացնում է Daily Mail-ը։

Գիտնականները կարծում են, որ սթրեսը, հատկապես քրոնիկական ձեւը, կարող է արագացնել ձվարանների ուռուցքի աճը՝ դրանք ավելի մեծ ու ինվազիվ դարձնելով։

Հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Լորա Կուբզանսկին Հարվարդի Չանի անվան հանրային առողջապահության դպրոցից, նշում է, որ «ձվարանների քաղցկեղն անվանում են «դանդաղ մարդասպան», որովհետեւ այն դժվար է հայտնաբերել վաղ փուլերում, դրա համար կարեւոր է հայտնաբերել ռիսկի խմբերը եւ գտնել այն ժամանակին ախտորոշելու եւ բուժումն սկսելու միջոցը։

Գիտնականները հայտնաբերել են, որ ՀՏՍԽ եւ ձվարանների քաղցկեղի միջեւ կապը պահպանվում է տրավմատիկ սթրես ստանալուց անգամ տասնամյակներ անց։ Կանայք, ովքեր վեց-յոթ ախտանիշ են ապրել՝ կապված ՀՏՍԽ-ի հետ, ավելի շատ են ենթակա եղել ձվարանների քաղցկեղով հիվանդանալուն, քան նրանք, ովքեր երբեք նման վիճակում չեն եղել։

Հետազոտության մեջ հաշվի են առնվել տարբեր գործոններ՝ կապված ձվարանների քաղցկեղի հետ, ներառյալ օրալ հակաբեղմնավորիչների ընդունումն ու ծխելը։

Հետազոտության համահեղինակ, դոկտոր Անդրեա Ռոբերտսն ասել է, որ այս արդյունքների համատեքստում մենք պետք է հասկանանք՝ կնվազեցնի՞ արդյոք ՀՏՍԽ բուժումն այդ ռիսկը, եւ արդյո՞ք սթրեսի մյուս տեսակները ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգ պարունակում են։ Հետազոտողները հույս ունեն, որ, ուսումնասիրելով ՀՏՍԽ-ն եւ սթրեսի մյուս ձեւերը, ինչպիսին է դեպրեսիան, նրանք, հնարավոր է, կհայտնաբերեն ձվարանների քաղցկեղի կանխման «նոր ուղղություն»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել