• Latest news

ԱՀԿ-ն էբոլա տենդին նվիրված հատուկ նիստ կգումարի

28 հունիսի, 2014  11:55

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ Էբոլա տենդը կարող է հատել Գվինեայի, Լիբերիայի եւ Սիերա-Լեոնեի սահմաններն ու արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում տարածվել:

«Մենք ցանկանում ենք, որ արեւմտյան Աֆրիկայի երկրները պատրաստ լինեն», - նշել է կազմակերպության մասնագետներից մեկը` Պյեր Ֆորմենտին: Gazeta.ru կայքի վկայակոչմամբ, անմիջական սպառնալիքի տակ են գտնվում մասնավորապես Կոտ-դ'Իվուարը, Մալին, Սենեգալը եւ Գվինեա-Բիսաուն:

ԱՀԿ-ն 400 մարդու կյանք խլած Էբոլա տենդի` արեւմտյան Աֆրիկայի երկրներում տարածման թեմայով հատուկ նիստ է հրավիրել, որը հուլիսի 2-ից 3-ը Գանայի մայրաքաղաք Աքքրայում տեղի կունենա: Հանդիպմանը 11 երկրների առողջապահության նախարարներ եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ կմասնակցեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Լուիս Սամբոն խոստովանել է, որ կազմակերպությունը «ծայրաստիճան մտահոգված է Էբոլա համաճարակի տարածման հեռանկարներով»: «ԱՀԿ-ն ահազանգի կոճակ է սեղմում` մատնանշելով, որ արմատական միջոցառումներ են հարկավոր», – ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասվում է կազմակերպության կողմից տարածված հայտարարության տեքստում:

ԱՀԿ-ի տվյալներով, հունիսի 23-ի դրությամբ երեք երկրներում` Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա-Լեոնեում պատվաստանյութ չունեցող վտանգավոր հիվանդությամբ վարակման 635 դեպք է գրանցվել, որոնցից 399-ը` մահվան ելքով: Բռնկված տենդն արդեն իսկ Աֆրիկայի պատմությանը հայտնի ամենամահացու եւ ընդգրկուն համաճարակն է համարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել