• Latest news

Օրական 5 սիգարե՞տ, թե՞ 2 տուփ. կա՞ արդյոք տարբերություն, թե որքան կծխես

15 հոկտեմբերի, 2019  18:47

Ցանկացած քանակությամբ ծխախոտ ծխելը, անգամ օրական 5 հատից պակաս, երկարատեւ վնաս է հասցնում թոքերին, ինչպես ցույց է տվել Կոլումբիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։

«Շատերը կարծում են, թե օրական մի քանի սիգարետ ծխելն այնքան էլ վնասակար չէ, բայց պարզվում է, որ թոքերի գործառույթի նվազումը օրական 5 սիգարետ ծխողների եւ օրական 2 տուփ ծխողների միջեւ այնքան էլ մեծ չէ»,- ասել է հետազոտության ղեկավար Էլիզաբեթ Օլսները։

Գիտնականները համեմատել են թոքերի ֆունկցիան (օդի ծավալը, որը մարդը ներշնչում եւ արտաշնչում է) ծխողների, նախկին ծխողների եւ երբեմն ծխողների միջեւ։ Թոքերի գործառույթը նվազում է բնականորեն տարիքի հետ կապված՝ սկսած 20 տարեկանից, իսկ ծխելը զգալիորեն արագացնում է այդ պրոցեսը։

Գիտնականները հետազոտել են ավելի քան 25 հազար մարդու, որպեսզի տեսնեն թոքերի գործառույթի տարբերությունները քիչ ծխողների (օրական 5-ից պակաս) եւ մոլի ծխողների (ավելի քան 30) միջեւ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ թոքերի գործառույթը քիչ ծխողների մոտ նվազում է գրեթե նույն արագությամբ, ինչ եւ մոլի ծխողների պարագայում։ Երբեք չծխողների համեմատ թոքերի գործառույթի նվազման լրացուցիչ նվազումը կազմում է 7,65 մլ/տարի եւ 11,24 մլ/տարի մոլի ծխողների մոտ։

Դա նշանակում է, որ նա, ով քիչ է ծխում, կարող է կորցնել թոքերի գործառույթի նվազման մոտավորապես նույնքան ծավալ, որքան մոլի ծխողները 9 ամսում։ Ուստի, հեղինակները խորհուրդ են տալիս նրանց, ովքեր քիչ են ծխում, չգայթակղվել թվացյալ «անվնասակարությամբ» եւ լրիվ հրաժարվել ծխելուց։

Գիտնականները ստուգել են նաեւ այն ենթադրությունը, թե թոքերի տարողության նվազման արագությունը «կարգավորվում» է ծխելը թողնելուց մի քանի տարի հետո։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ թեեւ թոքերի տարողությունն ավելի դանդաղ է նվազում ծխելը թողնողների մոտ (1,57 մլ/տարի չծխողների համեմատ), քան ծխողների պարագայում (9,42 մլ/տարի), լիակատար նորմալացում  չի լինում անգամ 30 տարում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել