• Latest news

Կհայտնվե՞ն արդյոք առաջիկա 10 տարիներին նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեմ դեղամիջոցներ․ պրոֆեսորի կարծիք

17 հոկտեմբերի, 2019  21:08

Կկարողանա՞ն արդյոք գիտնականները առաջիկա 10 տարիներին գտնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեմ դեղամիջոցներ։ Այդ մասին, ինչպես նաեւ այս հիվանդությունների դեմ դեղամիջոցների մշակման ոլորտում խնդիրների եւ մարտահրավերների մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց  Penn State College of Medicine-ի պրոֆեսոր Նիկոլայ Դոխոյանը։

 Center for Translational Systems Research հետազոտական կենտրոնը, որտեղ աշխատում է պրոֆեսորը, զբաղվում է երկու խումբ՝ ուռուցքբանական եւ նեյրոդեգեներատիվ (ինչպիսին են Ալցհեյմերը եւ կողային ամիոտրոֆիկ սկլերոզը) հիվանդությունների ոլորտում հետազոտություններով։

Նրա խոսքերով, ի տարբերություն քաղցկեղի, նեյրոդեգեներատիվ հիվանդությունները ընդհանրապես չեն բուժվում, չկան նույնիսկ այնպիսի դեղամիջոցներ, որոնք կնվազեցնեն այդ հիվանդությունների առաջընթացը։ Այդ պատճառով, դրանք մարտահրավերներ են գիտնականներին։

«Մենք նույնիսկ չենք հասկանում, թե ինչ է կատարվում։ Ալցհեյմերի եւ ԱՏՍ-ի հետ կապված պատմությունը նույնն է՝ սպիտակուցն իրեն ճիշտ չի պահում եւ սկսում է ձեւավորել պաթոլոգիա։ Բայց մենք չգիտենք, թե ինչ է կոնկրետ տեղի ունենում»,- նշեց Նիկոլայ Դոխոլյանը։ Սակայն, շարունակեց նա, առաջընթաց կա։

«Ագրեգատները, որոնք հավաքվում են մեծ մոլեկուլի, բջջի մեջ, իրենց պաթոլոգիապես են պահում, իրականում պաշտպանում են փոքր ագրեգատներից, միացություններից։ Այդ փոքրերը սպանում են բջիջներին։ Մենք փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում։ Այն, ինչ մենք տեսնում ենք, ազդում է բջջի ներսում շատ ֆունկցիաների վրա։ Ավանդաբար դեղագործական ընկերությունները փորձել են «կոտրել» մեծ ագրեգատները, քանի որ հավատացել են, որ հենց նրանք են սպանում բջիջներին։ Սակայն բոլոր դեղամիջոցները, որոնք դրա համար ստեղծվել են, ավելի են վատացրել ախտանշանները։ Որովհետեւ երբ դուք քանդում եք մեծերը, ավելի շատ փոքր եք ստանում։ Սակայն կան դեղամիջոցների մշակումներ, որոնք դրանց կկանգնեցնեն»,- նշեց Դոխոլյանը։

Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք հուսալ, որ 10 տարվա ընթացքում կհաջողվի ստեղծել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեմ դեղամիջոց՝ Դոխոլյանը նշեց, որ դժվարանում է որեւէ բան ասել։

«Ես կարծում եմ, որ այժմ գիտությունն արագ տեմպերով է զարգանում։ Ոչ այնպես, ինչպես նախկինում։ Սովորաբար 10 տարի է անհրաժեշտ, որպեսզի փոքր մոլեկուլը վերցնես եւ բերես բժշկության մեջ։ Սակայն շատ պետությունների համար լրացուցիչ ծախսերի նորմերն առաջնային են։ Օրինակ՝ ԱՄՆ-ում։ Սրանք շատ թանկարժեք հիվանդություններ են։ Ալցհեյմերով հիվանդն ավելի քան 10-20 տարի անգործունակ է։ Պետք է վճարել նրա խնամքի, ինչպես նաեւ շրջապատի վրա զգայական ազդեցության համար։ Այդ պատճառով շեշտադրվում է մոլեկուլի արագ սքրինավորումը»,- ասաց Դոխոլյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է