• Latest news

Հակածխախոտային օրենքը ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի փոխարեն, կքննարկի Տնտեսական հարցերով հանձնաժողովը. նախարար

21 հոկտեմբերի, 2019  19:05

Հայաստանի ԱԺ-ում Առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի փոխարեն, հակածխախոտային օրենքը կքննարկի Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը: Ի պատասխան NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին՝ այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե նոր օրինագիծը քննարկեին առողջապահության ոլորտի մասնագետները, քանի որ օրինագիծն ուղղված է հատկապես բնակչության առողջության պահպանմանը: Նախարարը խոստացավ փորձել գործընկերներին բացատրել, թե ինչու պետք է հակածխախոտային օրենքը քննարկի հենց Առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովը, եւ ինքը հույս ունի, որ որոշումը կվերանայվի:

«Ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե այդ օրենքն ինչպես ենք քննարկելու տնտեսագետների հետ»,- խոստովանեց նախարարը:

Հիշեցնենք, որ նոր հակածխախոտային օրենքը հանդիպում է կառավարության որոշ անդամների եւ պատգամավորների դիմադրությանը. նրանք մտավախություն ունեն, որ հասարակական վայրերում ծխելու արգելքը կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա:

Սակայն մյուս երկրների փորձը ցույց է տվել, որ հասարակական փակ հաստատություններում ծխելու արգելքը բիզնեսի վրա բացասական ազդեցություն չունի, նույնիսկ հակառակը՝ մարդիկ, որոնք ծխախոտի ծխի պատճառով վախենում էին սրճարաններ եւ ռեստորաններ գնալ, սկսում են այդպիսի հաստատություններ ավելի հաճախ հաճախել, իսկ ծխող մարդիկ ուղղակի փողոց են դուրս գալիս ծխելու, հաստատության օդը չաղտոտելով:

Բժիշկներն, իրենց հերթին, նշում են, որ հակածխախոտային օրենքի ընդունումը եւ հասարակական վայրերում ծխելու արգելքի սահմանումը կօգնի լուծել բազմաթիվ լուրջ խնդիրներ եւ կկրճատի սիրտ-անոթային հիվանդություններով, քաղցկեղով եւ այլ հիվանդություններով հիվանդացությունը:

Հիշեցնենք նաեւ, որ այսօրվա դրությամբ հասարակական փակ հաստատություններում ծխելն արգելված է աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է