• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են մահանում. հետազոտություն

24 հոկտեմբերի, 2019  14:20

Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող տղամարդկանց մահանալու հավանականությունն ավելի մեծ է կանանց համեմատ։ Այս մասին ասվում է ամերիկյան Վանդերբիլթի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունում, որը հրապարակվել է JAMA Oncology-ում։

Հետազոտության համաձայն՝ ախտորոշումից 5 տարի հետո մահացությունը տղամարդկանց շրջանում 19 տոկոսով ավելին է, քան կանանց մոտ։

Խնդիրը, հետազոտության հեղինակների կարծիքով, կարող է լինել այն, որ տղամարդիկ հաճախ ավելի անառողջ կենսակերպ ունեն, բացի այդ, նրանք ավելի հազվադեպ են սքրինինգային զննում անցնում, եւ դրա համար հիվանդությունը նրանց մոտ հաճախ հայտնաբերվում է ավելի ուշ շրջանում, քան կանանց մոտ։

Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը շատ ավելի հազվադեպ է պատահում կանանց համեմատ. նրանց բաժին է ընկնում հիվանդության դեպքերի 1 տոկոսից էլ քիչ, ուստի հեղինակների համար դժվար էր բավականաչափ թվով տղամարդիկ հավաքել հետազոտության համար։ Գիտնականներն օգտագործել են 11 տարվա տվյալներ (2004 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31), նրանց ընտրանքում եղել է 1,8 մլն պացիենտուհի, եւ միայն 16 025 տղամարդ։

Ինչպես պարզվել է, կաթնագեղձի քաղցկեղի դեպքերի մոտ 85 տոկոսը տղամարդկանց մոտ եղել է ER դրական (դա նշանակում է, որ կաթնագեղձի քաղցկեղի բջիջներում կան ռեցեպտորներ կանացի սեռական էստրոգեն հորմոնի հանդեպ. որոշ քանակությամբ այն կա նաեւ տղամարդու օրգանիզմում)։ Դա 10 տոկոսով ավելի հաճախակի է, քան կանանց պարագայում (75 տոկոս)։ Նման պացիենտների մոտ էստրոգենը կարող է խթանել ուռուցքի աճ։

Հորմոնալ թերապիան սովորաբար բավական արդյունավետ է քաղցկեղի այս տեսակն ունեցող պացիենտների համար։ Բայց նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ հորմոնալ բուժումը կարող է պակաս արդյունավետ լինել տղամարդկանց համար կանանց համեմատ, եւ դրանով կարելի է բացատրել ավելի մեծ մահացությունը տղամարդկանց շրջանում։

Տղամարդկանց մահացության մակարդակի վրա ազդող այլ գործոններ կարող են լինել ծխելը, ալկոհոլի օգտագործումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը եւ ճարպակալումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել