• Latest news

Տրանսճարպերը մեծացնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը

25 հոկտեմբերի, 2019  09:45

Արյան մեջ տրանսճարպերի բարձր մակարդակով մարդկանց շրջանում Ալցհեյմերի հիվանդության կամ դեմենցիայի զարգացման հավանականությունը 50-75 տոկոսով բարձր է, հայտնում է CNN-ն՝ վկայակոչելով Neurology ամսագիրը:

«Հետազոտողները ցույց են տալիս, որ գոյություն ունեն բացասական «ուղեղային/կոգնիտիվ» արդյունքներ՝ ի հավելումն հայտնի սիրտ-անոթային հետեւանքների, որոնք կապված են տրանսճարպերի մեծ պարունակությամբ սննդակարգի հետ»,- ասել է նյարդաբան, բժիշկ Նիլում Տ.Ագարվալը:

Դեմենցիայով չտառապող ավելի քան 1000 ճապոնացի տղամարդ եւ կին հետազոտվել է 10 տարի: Տրանսճարպերի մակարդակլի ստուգման արյան անալիզ է կատարվել հետազոտության սկզբում, եւ վերլուծվել են նրանց սննդակարգերը:

Հետազոտողները հաշվի են առել այլ գործոններ, որոնք կարող են ազդել դեմենցիայի զարգացման հավանականության վրա, ինչպիսին են՝ արյան բարձր ճնշումը, դիաբետը եւ ծխելը: Նրանք հայտնաբերել են, որ տրանսճարպերի ամենաբարձր մակարդակով մարդիկ 52 եւ 74 տոկոսով ավելի են հակված դեմենցիայի զարգացմանը, քան ցածր մակարդակով մարդիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել