Արյան մեջ տրանսճարպերի բարձր մակարդակով մարդկանց շրջանում Ալցհեյմերի հիվանդության կամ դեմենցիայի զարգացման հավանականությունը 50-75 տոկոսով բարձր է, հայտնում է CNN-ն՝ վկայակոչելով Neurology ամսագիրը:
«Հետազոտողները ցույց են տալիս, որ գոյություն ունեն բացասական «ուղեղային/կոգնիտիվ» արդյունքներ՝ ի հավելումն հայտնի սիրտ-անոթային հետեւանքների, որոնք կապված են տրանսճարպերի մեծ պարունակությամբ սննդակարգի հետ»,- ասել է նյարդաբան, բժիշկ Նիլում Տ.Ագարվալը:
Դեմենցիայով չտառապող ավելի քան 1000 ճապոնացի տղամարդ եւ կին հետազոտվել է 10 տարի: Տրանսճարպերի մակարդակլի ստուգման արյան անալիզ է կատարվել հետազոտության սկզբում, եւ վերլուծվել են նրանց սննդակարգերը:
Հետազոտողները հաշվի են առել այլ գործոններ, որոնք կարող են ազդել դեմենցիայի զարգացման հավանականության վրա, ինչպիսին են՝ արյան բարձր ճնշումը, դիաբետը եւ ծխելը: Նրանք հայտնաբերել են, որ տրանսճարպերի ամենաբարձր մակարդակով մարդիկ 52 եւ 74 տոկոսով ավելի են հակված դեմենցիայի զարգացմանը, քան ցածր մակարդակով մարդիկ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր