• Latest news

Այսօր նշվում է Կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրը

29 հոկտեմբերի, 2019  09:35

Ամեն տարի հոկտեմբերի 29-ին աշխարհում նշվում է Կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը 2006 թվականին հիմնադրել է Կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունը (World Stroke Organization, WSO)՝ այս հիվանդության դեմ համաշխարհային պայքարում շտապ ակտիվ գործողությունների կոչի նպատակով:

Բայց այսօր նշվող օրվա պատմությունը սկսվել է 2004 թվականին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կաթվածը հայտարարեց գլոբալ համաճարակ, իսկ 2005-ին ստեղծվեց Կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունը, որը եւ հիմնադրեց այս Օրը:

Այսօր կազմակերպության մեջ մտնում են ավելի քան 3,5 հազար անհատ անդամներ եւ 85 երկրների ավելի քան 60 կազմակերպություններ՝ գիտնականներ, գիտական կազմակերպություններ եւ կաթվածի դեմ պայքարի միություններ:

Կաթվածը վիճակ է, որի դեպքում զարկերակի խցանման կամ անոթի պատի պատռվածքով արյան զեղման հետեւանքով գլխուղեղ արյան մատակարարման դադարեցման պատճառով տեղի է ունենում նյարդային բջիջների վնասում կամ ոչնչացում, սա արագ զարգացող ուղեղի արյան շրջանառության խախտում է՝ ուղեղի հյուսվածքի միաժամանակյա վնասմամբ եւ նրա ֆունկցիայի խանգարմամբ:

Կաթված առաջացնող գործոններն են՝ զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, խոլեստերինի բարձր մակարդակը, ճարպակալումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ծխելը եւ ալկոհոլի չափից ավելի շատ գործածումը:

Այս հիվանդությունը մինչ օրս շարունակում է մնալ աշխարհում մահվան եւ հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկը: ԱՀԿ տվյալներով՝ կաթվածի հետեւանքով աշխարհում տարեկան մահանում է 6,7 մլն մարդ: Անոթային հիվանդություններին է բաժին ընկնում մահվան դեպքերի ավելի քան կեսը, եթե վերջերս կաթվածը հանդիպում էր հիմնականում 55-60-ն անց պացիենտների շրջանում, ապա ներկայումս դեպքերի մոտ երրորդ մասը բաժին է ընկնում աշխատունակ տարիքի (30-40 տարեկան) մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել