• Latest news

Ապագա ծնողների մարիխուանա ծխելը վնասում է երեխաներին. հետազոտություն

30 հոկտեմբերի, 2019  14:07

Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն իրենց բազմամյա հետազոտությունում փորձել են գնահատել, թե ինչպես է մարիխուանայի եւ ալկոհոլի օգտագործումը անդրադառնում հաջորդ սերնդի առողջության եւ բարեկեցության վրա, անգամ եթե ծնողները վաղուց դադարել են օգտագործել դրանք։ Նրանց եզրակացությունները ցույց են տալիս, որ որոշակի սովորությունները եւ ծխելու տարիքը անդրադառնում են առողջության վրա անգամ տասնամյակներ անց, տեղեկացնում է HighTech+-ը։

Հետազոտությունը մեկնարկել է 1980-ականներին։ Այն ժամանակ գիտնականները հետեւում էին հինգերորդ դասարանի դպրոցականներին Սիեթլի մի քանի դպրոցներում։

Այնուհետեւ 2002 թվականին, երբ լրացավ փորձարկվողների 27 տարին եւ նրանցից ոմանք ծնողներ դարձան, թիմն սկսեց հետեւել նրանց երեխաների առողջությանն ու խմելու եւ ծխելու վնասակար սովորություններին։

Դրանց օգտագործման հետեւանքները գնահատելու համար ծնողներին բաժանեցին չորս խմբի. երբեք մարիխուանա չօգտագործածներ, պատանի կամ ավելի վաղ տարիքում օգտագործածներ, 20 տարեկանում մարիխուանա օգտագործածներ, ինչպես նաեւ «քրոնիկական» խումբ, որը միշտ մարիխուանա է ծխել։

Սկզբում գիտնականները միանգամայն սպասելի արդյունքներ ստացան. մշտապես մարիխուանա ծխողների երեխաները նույնպես ավելի հաճախ են այն օգտագործելու եւ ալկոհոլ խմելու հակում ունեցել։

Բայց  ամենաանսպասելի արդյունքը ստացվեց մարիխուանան պատանի տարիքում օգտագործածների խմբում։ Նման ծնողների երեխաները 2,5 անգամ ավելի հաճախ են օգտագործել մարիխուանա եւ 1,8 անգամ ավելի հաճախ՝ ալկոհոլ այն երեխաների համեմատ, որոնց ծնողները երբեք դրանք չեն օգտագործել։

Համեմատության համար նշենք, որ «քրոնիկական» խմբում մարիխուանայի օգտագործման ցուցանիշները 4,5 անգամ, իսկ ալկոհոլինը՝ 2,75 անգամ բարձր են եղել։

«Մարիխուանայի օգտագործումը պատանի հասակում կապված է ապագայում բազմաթիվ խնդիրների հետ։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է նման վարքն անդրադառնում նաեւ երեխաների առողջության վրա»,- փաստել է հետազոտության հեղինակներից Մարինա Էփշթեյնը։

Գնահատելով ծնողների առողջությունն ու բարեկեցությունը՝ գիտնականները եկել են եզրակացության, որ «քրոնիկական» կամավորները հոգեկան եւ ֆիզիկական առողջության խնդիրներ են ունեցել, նրանց կյանքի որակն ավելի վատն էր, նրանք ավելի քիչ ֆինանսական կայունություն եւ ռիսկային ու հանցավոր վարքի բարձր հակվածություն են ունեցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել