• Latest news

Ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ միացված լույսի ներքո քնելու սովորության պատճառով

5 նոյեմբերի, 2019  23:48

Միացված լույսի ներքո քնելու սովորությունը կարող է բերել մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման, այդ թվում՝ կաթվածի եւ քաղցկեղի, պնդում են գիտնականները: Վտանգավոր է նույնիսկ ննջասենյակում գիշերային լամպի աղոտ լույսը:

Naked Science պարբերականը հայտնում է, որ ճապոնական Նարա քաղաքի Բժշկական համալսարանի մասնագետները հետազոտություն են կատարել 989 կամավորների մասնակցությամբ: Քնած մարդկանց կողքին 2 գիշեր անընդմեջ միացված են թողել մահճակալին կից գիշերային լամպը, որը միաժամանակ շրջված էր դեպի առաստաղ, որ լույսը չընկնի քնած մարդու վրա:

Հետազոտությունն օգնել է կապ գտնել գիշերային լուսավորության եւ աթերոսկլերոզի զարգացման միջեւ, որը գլխուղեղի եւ սրտի կաթվածների առաջատար գործոնն է:

«Մենք հստակ օրինաչափություն ենք հայտնաբերել ննջասենյակում գիշերային լուսավորության եւ աթերոսկլերոզի առաջընթացի միջեւ, որը կախված չի եղել ռիսկի հայտնի գործոններից, ներառյալ տարիքը, ճարպակալումը, ծխելը, հիպերտոնիան եւ դիաբետը»,- ասել է հետազոտողներից մեկը՝ Կենձի Օբայասին:

Գիտնականների եզրակացությամբ՝ քնած ժամանակ վտանգավոր է անգամ աղոտ լուսավորությունը: Վտանգավոր է նույնիսկ լուսնի լույսը, որը պատուհանից թափանցում է այն սենյակ, որտեղ մարդը քնած է:

Բանն այն է, որ անգամ գիշերային լամպի թույլ լույսը նվազեցնում է «քնի գլխավոր հորմոն» մելատոնինի արտադրումը: Գիշերային ժամերին օրգանիզմում մելատոնինի անբավարար խտությունը առաջացնում է բնական կենսառիթմերի խանգարումներ, որոնց պրոցեսների հետ են կապված օրգանիզմի կենսականորեն կարեւոր բոլոր ֆունկցիաները: Կենսառիթմերի խանգարումների հետ են զուգակցվում նախեւառաջ սիրտ-անոթային եւ քաղցկեղային հիվանդությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է