• Latest news

Սուրճը կարող է հակաքաղցկեղային հատկություն ունենալ. հետազոտություն

6 նոյեմբերի, 2019  19:28

Սուրճը կարող է եզակի հակաքաղցկեղային հատկություն ունենալ եւ նվազեցնել ամենատարածված՝ լյարդի քաղցկեղի (հեպատոցելյուլար կարցինոմա) առաջացման վտանգը 50 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են Բելֆասթի Թագավորական համալսարանի հետազոտողները։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, սուրճի հատիկներում կան բազմաթիվ պոլիֆենոլներ, որոնք կարող են կանգնեցնել քաղցկեղային բջիջների բաժանումը։ Գիտնականների խոսքով՝ սուրճի մեջ հակաքաղցկեղային միացություններից կարելի է համարել նաեւ քլորոգենային թթուն, որը կարող է կանխել վտանգավոր բորբոքումն օրգանիզմում։ Ինչպես հայտնի է, քրոնիկական բորբոքումն ու քաղցկեղը կապված են միմյանց հետ։

Գիտնականները վերլուծել են մոտ 500 հազար մարդու տվյալներ 7 տարվա ընթացքում, որոնցից ավելի քան երեք քառորդը սուրճ է խմել։ Եվ նրանց մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը 50 տոկոսով ավելի ցածր է եղել այն մարդկանց համեմատ, ովքեր ընդհանրապես սուրճ չեն խմել։ Դրական արդյունքը պահպանվել է, անգամ երբ հաշվի են առնվել ծխելը, ալկոհոլը եւ ճարպակալումը։

Հետազոտության համաձայն՝ լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը միջինը 13 տոկոսով նվազում է ամեն օր օգտագործվող յուրաքանչյուր գավաթի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է