• Latest news

Ինչու՞ են ԱՄՆ-ի հյուսիս-արեւելյան եւ միջին-արեւմտյան նահանգներում բնակվող տարեց մարդիկ ավելի առողջ` հարավում բնակվողների համեմատությամբ

4 հուլիսի, 2014  18:59

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, տարեց հարավցիները ԱՄՆ-ում ավելի անառողջ են, քան հյուսիս-արեւելյան եւ միջին-արեւմտյան նահանգների բնակիչները: Միացյալ Նահանգների ավանդապես հարուստ հարավային նահանգների բնակիչները, հիմնականում տապակած ուտեստներից բաղկացած սննդակարգի եւ ցածր ֆիզիկական ակտիվության արդյունքում, գիրությամբ տառապելու համբավ ունեն:

Եզրահանգման համար հիմք են ծառայել 1997-2010թթ. ընթացքում ԱՄՆ չորս տարածաշրջաններում` հարավում, արեւմուտքում, հյուսիս-արեւելքում եւ միջին արեւմուտքում իրականացված հետազոտության արդյունքները: Վերլուծությանը մասնակցող փորձագետները տարբեր սոցիալ-ժողովրդագրական եւ առողջապահական գործոններ (ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում, սննդակարգ) են հաշվի առել` քաղաքացիների կյանքի առողջական որակը համեմատելու եւ տարբերությունների պատճառները բացահայտելու համար, տեղեկացնում է Medical Daily-ն:

Հարավային նահանգների բնակիչների կյանքի ցածր առողջական որակը մեծ մտահոգություն է պատճառել երկրի իշխանություններին: Մասնավորապես, գիրության դեմ արդյունավետ պայքար մղելու համար երեխաների խնամքի կենտրոններում ֆիզիկական ակտիվության եւ սննդակարգի կարեւորության վերաբերյալ մի շարք ուսումնական դասընթացներ են ներառվել: Բացի այդ, օրենսդրական փոփոխություններ են իրականացվել` արագ սննդի կետերում մատուցվող սնունդի որակը բարձրացնելու համար:

Այստեղ են ասում` հարստությունը եւ լայն հնարավորությունները կյանքի որակի բացարձակ երաշխիք չեն: Հաջողության հասնելու համար ընձեռնված հնարավորությունները ճիշտ օգտագործել է պետք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել