• Latest news

Վեյփերները ավելի հաճախ են դեպրեսիա ունենում. հետազոտություն

6 դեկտեմբերի, 2019  18:14

Վեյփինգը գուցե ազդում է մարդու հոգեկանի վրա. էլեկտրոնային սիգարետներ օգտագործող մարդկանց մոտ ավելի հաճախ են դեպրեսիա ախտորոշում, վկայում են հետազոտությունները, որոնք ընդգրկել են մոտ 900 հազար ամերիկացու։ Հետազոտությունները հրապարակվել են JAMA Network Open–ում։

Գիտնականների կարծիքով՝ խնդրի պատճառը նիկոտինն է. հետազոտությունները անցյալում նույնպես ցույց են տվել կապը ծխախոտ ծխելու եւ դեպրեսիայի, ինչպես նաեւ ինքնասպանական վարքագծի միջեւ։

«Էլեկտրոնային սիգարետները այնքան էլ անվնաս չեն, ինչպես կարծում են մարդիկ։ Քանի որ դրանք պարունակում են նիկոտին, կարող են կապված լինել դեպրեսիայի հետ»,- ասում է բժիշկ Օլուֆունմիլայո Օբիսեսանը Ջոն Հոփկինսի սրտի հիվանդությունների կանխարգելման կենտրոնից։ Նա նոր հետազոտության համահեղինակն է։

Հետազոտությունը ցույց է տալիս կապը վեյփինգի եւ դեպրեսիայի միջեւ, բայց ցույց չի տալիս, թե որն է դրանցից առաջ բերում երկրորդը։

Հետազոտության՝ էլեկտրոնային սիգարետներ ծխող մասնակիցների մոտ դեպրեսիան 2 անգամ ավելի հաճախ է ախտորոշվել, քան երբեք դրանք չծխողների մոտ։ Նրանք, ովքեր օգտագործել են վեյփեր նախկինում, դեպրեսիա 60 տոկոսով ավելի հաճախ են ունեցել, քան նրանք, ովքեր դա չեն արել։ Բացի այդ, էլեկտրոնային սիգարետների հաճախակի օգտագործումը կապված է եղել հիվանդության ռիսկի ավելացման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է