• Latest news

«Աստղիկ» ԲԿ-ում քիչ առաջ ավարտվեց Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը․ Քույրը քրոջն է նվիրաբերել իր լյարդի մի մասը (ֆոտո)

14 դեկտեմբերի, 2019  21:13

«Աստղիկ» բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը։ 23-ամյա աղջիկը իր լյարդի մի մասը նվիրաբերել է 24-ամյա քրոջը, ով լյարդի ցիռոզ ուներ։

Վիրահատությունը տեւեց 8,5 ժամ։ Այն կատարեց նույն թիմը, որը մի քանի ամիս առաջ իրականացրեց ՀՀ-ում առաջին լյարդի փոխպատվաստումը, մասնավորապես՝ Աստղիկ բկ-ի՝ վիրաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանն ու վիրաբուժական բաժանմունքի ամբողջ թիմը։ Հայ մասնագետների հետ աշխատել է նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը, ով Երեւան է ժամանել վիրահատությանն աջակցելու նպատակով։

Այժմ թե դոնորը, թե ռեցիպիենտը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է։

Հիշեցնենք, որ 56-ամյա կինը՝ լյարդի ցիռոզով, որն առաջ էր եկել հեպատիտ С-ի պատճառով, դարձել էր Հայաստանում առաջին պացիենտը, որին դոնորական լյարդ փոխպատվաստվեց։ Նրան եւս վիրահատել էր «Աստղիկ» ԲԿ-ի թիմը։ Դոնորը նրա 20-ամյա աղջիկն էր։

Հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել էր Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումը անչափահաս պացիենտին։ Ինչպես լրագրողներին հայտնել էր բուժկենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, պացիենտը 10 տարեկան 8 ամսական էր։ Նա տառապում էր լյարդի բնածին ֆիբրոզով՝ վտանգավոր հիվանդություն, որն առանց լյարդի փոխպատվաստման կսպաներ նրան առաջիկա ամիսներին։ Պացիենտի համար դոնոր է դարձել հայրը, որը նրան է տվել իր լյարդի մի մասը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ