• Latest news

3 ախտանիշ, որոնք կարող են խոսել թոքերի վտանգավոր հիվանդության մասին

21 դեկտեմբերի, 2019  11:17

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) շուտով կդառնա աշխարհում մահվան պատճառներից մեկը: Դա շատ վտանգավոր եւ դեռեւս չբուժվող հիվանդություն է:

Ի՞նչ ախտանիշներով կարելի է կասկածել ԹՔՕՀ

Քրոնիկ հազ

Քրոնիկ հազը, որը չի անցնում երկար ժամանակ, ԹՔՕՀ-ի առաջին ախտանիշներից է: Բժիշկները քրոնիկ են համարում հազը, որը 2 ամսից ավելի է տեւում:

Լորձի ավելցուկ

Մեկ այլ ախտանիշ է լորձի ավելցուկը: Լորձն անհրաժեշտ է շնչուղիները խոնավ պահելու համար:

Հեւոց եւ հոգնածություն

ԹՔՕՀ-ն վաղ թե ուշ հանգեցնում է շնչառական խնդիրների, հեւոցի, ինչն էլ իր հերթին հանգեցնում է էներգիայի մակարդակի նվազեցմանն ու մշտական հոգնածության:

Ինչո՞ւ է ԹՔՕՀ-ն այդքան վտանգավոր

Ինչպես գրում է  Focus պարբերականը, այսօր այդ հիվանդությունը խոցում է 40 տարեկանից բարձր անձանց 12 տոկոսին: Այն հատկապես վտանգավոր է, երբ հիվանդների կեսը նույնիսկ չգիտի, որ իր մոտ կա այդ հիվանդությունը եւ դիմում է բժշկի շատ ուշ: Ամբողջ աշխարհում այդ հիվանդությունը զբաղեցնում է մահվան պատճառների շրջանում չորրորդ տեղը: Արդեն 2020 թվականին այն կարող է դառնալ երրորդը:

Գոյություն ունեն տարբեր պատճառներ, թե ինչու է հիվանդությունը տարածվում: Որոշները կարծում են, որ մեղավոր են օդի մեջ ազոտի օքսիդն ու փոշին: Մեծ դեր է խաղում նաեւ ծխելը, եւ 30-40 տարեկան ծխողների մոտ դրա զարգացման ռիսկը շատ մեծ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll