• Latest news

Ամենօրյա ո՞ր սովորություններն են բացասաբար ազդում ինտիմ կյանքի որակի վրա

15 հունվարի, 2020  23:49

Ամենօրյա որոշ սովորություններ բացասաբար են ազդում ինտիմ կյանքի որակի վրա:

Ծխելը

Ցուցակի առաջին տեղում ծխելն է: Դրա հետեւանքով վնասվում են անոթները, խախտվում է սեռական օրգանների արնամատակարարումը, մեծանում է էրեկտիլ դիսֆունկցիան:

Ավելին, ծխելը կարող է անպտղության հանգեցնել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:

Քաղցր, ճարպոտ, աղի ուտելիքները

Սննդակարգում քաղցր, ճարպոտ, աղի ուտելիքների ավելցուկը եւս բացասաբար է ազդում լիբիդոյի վրա: Իսկ սննդակարգում ռաֆինացված ածխաջրերի ավելցուկը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը՝ հորմոն, որը պատասխանատու է սեռական ակտիվության համար:

Բացի այդ, տրանսճարպերը բացասաբար են ազդում երկու սեռերի ներկայացուցիչների լիբիդոյի վրա, գրում է RG –ը:

Մրգերի եւ բանջարեղենի պակասը 

Սննդակարգում մրգերի եւ բանջարեղենի պակասը եւս մեկ գործոն է, որն ազդում է ինտիմ կյանքի որակի վրա: Մրգերի եւ բանջարեղենի մշտական օգտագործումը թույլ է տալիս պահպանել լավ ֆիզիկական կազմվածք եւ օրգանիզմին դրա նորմալ գործունեության համար անհրաժեշտ վիտամիններ եւ հանքանյութեր է տալիս:

Նստակյաց կյանքը

Նստակյաց կյանքն ու քիչ շարժվելը վատացնում են արյան շրջանառությունը, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում էրեկտիլ ֆունկցիայի վրա: Եվ, հակառակը, սպորտով զբաղվելը դրական է ազդում սեռական կյանքի վրա, քանի որ լավացնում է արյան շրջանառությունն ու ամրապնդում է սրտանոթային համակարգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել