• Latest news

Սաունայից մինչեւ ռենտգեն. 5 արգելք հղի կանանց համար

22 հունվարի, 2020  16:28

Հղիության ընթացքում կանաց խորհուրդ է տրվում որոշ փոփոխություններ մտցնել իրենց կենսակերպում՝ խուսափելու համար խնդիրներից եւ բարդություններից։

The Health Site պարբերականը պատմել է այն մասին, թե ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ նորածնի համար եւ ինչից պետք է խուսափի հղի կինը։

Ծխելուց

Ծխելը վտանգավոր է ոչ միայն մայրիկի, այլեւ երեխայի համար։ Թթվածնի հասանելիության խնդիրը ծխելիս բացասաբար է ազդում պտղի աճի եւ զարգացման վրա, բացի այդ, ծխելը կարող է առաջ բերել վաղաժամ ծննդաբերություն եւ մեմբրանի պատռվածք։

Ալկոհոլից

Ալկոհոլի օգտագործումը հղիության ժամանակ հանգեցնում է պտղի բնածին արատների առաջացման, աճի հետ կապված խնդիրների, ինտելեկտուալ խանգարումների եւ այլն։ Եթե դուք ծրագրում եք հղիանալ, արդեն երեխա եք սպասում կամ կերակրում եք նրան կրծքով, անհրաժեշտ է լիովին հրաժարվել սպիրտային խմիչքներից, անգամ դրանց ամենափոքր քանակությունը կարող է վնասել։

Ռենտգենից

Ռենտգենյան ճառագայթումը կարող է վտանգավոր լինել նորածնի համար, ուստի հղիության ժամանակ խորհուրդ չի տրվում ռենտգեն անել։ Բացառություն կարող են լինել միայն այն դեպքերը, երբ ռենտգենը անհրաժեշտ է մոր կյանքը փրկելու համար։ Նման դեպքերում մասնագետները պետք է հնարավորինս պաշտպանեն հղի կնոջ որովայնը ճառագայթումից։

Սաունայից, ջակուզիից

Սաունայում եւ ջակուզիում օրգանիզմը տաքանում է, ջրազրկվում, եւ այդ ամենը կարող է բացասաբար անդրադառնալ պտղի առողջության վրա, մանավանդ հղիության առաջին 12 շաբաթներին։

Կատուներից

Կատուները համարվում են տոքսոպլազմա գոնդիա մակաբույծի փոխանցողներ, այն հաճախ հանդիպում է կատվի կղանքում եւ կարող է առաջ բերել տոքսոպլազմոզ կոչվող վտանգավոր վարակը։ Իսկ այդ վարակի զարգացումը հղիության վաղ փուլերում ավելացնում է վիժման վտանգը, ավելին, կարող է առաջ բերել դեռ չծնված երեխայի կուրություն եւ ուղեղի ախտահարում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել