• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր վաղ դաշտանադադարը

24 հունվարի, 2020  09:41

40 տարեկանում վաղ դաշտանադադարը կապված է 60 տարեկանում քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկի եռակի մեծացման հետ, ներառյալ՝ սրտային անբավարարություն եւ դիաբետ, հաղորդում է Human Reproduction-ը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հետազոտողները նման եզրակացության են եկել՝ 20 տարի ուսումնասիրելով 40-50 տարեկան ավելի քան 5000 կանանց: Ամեն 3 տարին մեկ ուսումնասիրվել է, թե արդյոք նրանց մոտ կա դիաբետ, բարձր զարկերակային ճնշում, սրտային հիվանդություն, կաթված, կրծքագեղձի քաղցկեղ եւ այլ լուրջ հիվանդություններ:

Կանանց 2,3%-ի մոտ դաշտանադադար է սկսվել մինչեւ 50 տարեկանը: Մոտ 71%-ի մոտ վաղ դաշտանադադարի հետ կապված բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ են առաջացել: Իսկ 55%-ի մոտ, որոնց մոտ դաշտանադադարը սկսվել է 50-51 տարեկանում, միայն մեկ հիվանդություն է գրանցվել:

Հետաքրքիր է, որ պատկերը գրեթե չի փոխվել ռիսկի այլ գործոններ հաշվի առնելուց հետո, օրինակ՝ կանանց մոտ երեխաների առկայություն կամ բացակայություն, կրթություն, մարմնի զանգվածի ինդեքս, ծխել եւ ֆիզիկական ակտիվություն:

Գիտնականների խոսքով՝ նման միտման հնարավոր բացատրություն կարող են լինել գենետիկ տարբերությունները: Բացի այդ, օրգանիզմի ծերացման պրոցեսները եւս արագացնում են էստրոգեն հորմոնի արտադրման նվազեցումը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է