• Latest news

Սովորական գրքերը վտանգավոր են սուր ռեակցիայով ալերգիկների համար (ֆոտո)

13 դեկտեմբերի, 2013  12:32

22-ամյա բրիտանուհի Քիրստի Էշմանը գրքային փոշու հանդեպ ունեցած վտանգավոր ալերգիայի պատճառով ստիպած եղավ  կիսատ թողնել ուսումը երկու համալսարաններում:

Գրադարանում քննությանը պատրաստվելու նրա վերջին փորձն ավարտվեց  հոսպիտալացումով: Գրքային փոշին նրա մոտ ասթմայի ծանրագույն նոպա հրահրեց, հաղորդում է The Daily Mail-ը:

Առաջին հաստատությունում՝ Լոնդոնի թագուհի  Մարիի անվան համալսարանում, նա ընդամենը մեկ կիսամյակ կարողացավ սովորել:  Ընդ որում ժամանակի մեծ մասը նա անց էր կացնում հիվանդանոցում, այլ ոչ թե լսարանում: Իսկ Անգլիայի Ռասկինի համալսարանում  նա գրեթե մեկ տարի սովորեց: Ընդհանուր առմամբ, երկու տարվա ուսուցման ընթացքում, նա 15 անգամ հոսպիտալացվել էր՝ փոշու, ծաղկափոշու, խոտի, կենդանական փոշու եւ բորբոսի պատճառով առաջացած սուր ասթմատիկ նոպաների պատճառով:  Բացի գրադարաններից , լուրջ վտանգ են ներկայացնում համալսարանական  զուգարանները՝ մաքրող հեղուկների պատճառով:

Քիրստի Էշմանի առաջին  ալերգիկ դրսեւորումներն առաջացել են մանկական տարիքում, բայց իրական ծանր ախտանշաններն ի հայտ եկան 18 տարեկանում, երբ վարակն ուժեղացրել  էր ալերգիկ ռեակցիան:  Ներկայումս աղջիկը ուսանում է հեռակա համակարգով, իսկ նրա տանը պահպանվում է մաքրության խստագույն ռեժիմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել