• Latest news

Նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 170-ի. վիրուսը  տարածվել է Չինաստանի բոլոր շրջաններում

30 հունվարի, 2020  10:49

2019-nCoV  նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 170-ի, հաստատված դեպքերի թիվը՝ 7711-ի։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, վիրուսը տարածվել է Չինաստանի բոլոր շրջաններում, վիրուսի հաստատված դեպք է գրանցվել անգամ Տիբեթում։

Վարակը տարածվել է նաեւ 16 այլ երկրներում, որոնց թվում են Ճապոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը եւ այլն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախատեսում է արտահերթ նիստ գումարել հունվարի 30-ին եւ երկրորդ անգամ քննարկել, թե արդյոք հարկավոր է միջազգային նշանակության արտակարգ դրություն հայտարարել 2019-nCoV կորոնավիրուսի բռնկման հետ կապված։ Այս մասին Թվիթերում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը։

Հիշեցնենք, որ հունվարի 22-23-ին ԱՀԿ-ն արդեն քննարկել էր միջազգային նշանակության արտակարգ դրություն մտցնելու հարցը չինական վիրուսի պատճառով, բայց որոշել էր դա չանել Չինաստանի սահմաններից դուրս հիվանդության փոքրաթիվ դեպքերի հետ կապված։

Մի փոքր ավելի ուշ կազմակերպությունը հայտարարել էր, որ վիրուսն ավելի վտանգավոր է, քան կարծում էին. եթե սկզբում մասնագետները կորոնավիրուսի հետ կապված ռիսկերը համարում էին «չափավոր», ապա այժմ, համաձայն նոր հաշվետվության, վիրուսի վտանգը «բարձր» է ողջ աշխարհում եւ «շատ բարձր» Չինաստանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll