• Latest news

ՄՈՒԿ-ով տղան սովամահ է եղել, երբ վերջինիս հայրը կարանտինում էր կորոնավիրուսի պատճառով

5 փետրվարի, 2020  12:07

16-ամյա Յան Չենը մահացել է հունվարի 29-ին` մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ նրա հայրն ու եղբայրը մեկուսացվել էին՝ կորոնավիրուսի կասկածով: Տղան մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) ուներ եւ չէր կարող հոգ տանել իր մասին եւ ինքնուրույն սնվել: Հայրը միակ մարդն էր, ով խնամում էր նրան: Մնալով տանը մենակ՝ տղան սովից մահացել էր:

Ինչպես հայտնում է BBC-ին, տեղի ունեցած միջադեպից երկու պաշտոնյա հեռացվել է աշխատանքից` տեղական կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղարը և Հուբեյ նահանգում գտնվող քաղաքի քաղաքապետը, որտեղ և բնակվում էր հանգուցյալ տղայի ընտանիքը:

Չինական ԶԼՄ-ների տեղեկություններով` տղայի հայրն օգնության կոչ էր տեղադրել Weibo չինական սոցիալական ցանցում, որում պատմել էր, որ իր որդին ուղեղային կաթված ունի եւ չի կարող ինքնուրույն տեղաշարժվել, ուտել և հոգ տանել իր մասին: Հայրը գրել էր, որ մինչ ինքը կարանտինում է, երեխան մնացել է մենակ` առանց ջրի եւ ուտելիքի: Հաղորդվում է, որ այս շաբաթվա ընթացքում տղային երկու անգամ կերակրել են, սակայն այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ տղայի մահվան հանգամանքների հետաքննություն կանցկացնեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել