• Latest news

Հայաստանում կլինի բոլոր հնարավոր տարբերակներից լավագույն հակածխախոտային օրենքը. նախարար

5 փետրվարի, 2020  19:26

Հայաստանում կլինի բոլոր հնարավոր տարբերակներից լավագույն հակածխախոտային օրենքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հակածխախոտային օրենք կընդունի ավելի ուշ, քան այլ երկրները, սակայն դա նշանակում է, որ մենք կարող ենք հաշվի առնել բոլոր ռիսկերն ու խնդիրները, որոնց հետո բախվել են այլ երկրները:

«Կարծում եմ, որ դա հակածխախոտային պայքարում վերջնակետ կլինի, որին մենք երկար տարիներ չենք կարողացել հասնել»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ երբեք չի ասել, թե այդ օրինագիծը «ծխողների դեմ է», սակայն միշտ ասել է, որ չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է «ծխելու իրավունքը»: Դրա փոխարեն յուրաքանչյուր ոգ ունի մաքուր օդի, առողջության եւ կյանքի իրավունք:

Նախարարը նաեւ նշեց, որ նոր հակածխախոտային օրենքը հիմնված է ապացույցների վրա, եւ դրանում օգտագործվում են միայն այն գործիքները, որոնք լուրջ ապացույցներ ունեն, եւ դրանք, առաջին հերթին, ծխախոտի վաճառքի եւ իրացման եւ, իհարկե, հասարակական վայրերում ծխելու սահմանափակումներն են: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել