• Latest news

Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցում բացակայություններն ավելացել են․ պատճառը ՍՇՎ-ներն են

7 փետրվարի, 2020  18:36

Վանաձորի Ս․ Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում 480 աշակերտից այսօր բացակայել է 108-ը։ Նախորդ օրերին բացակայությունները պակաս են եղել, բացակաների թիվն այսօր է ավելացել։ Այս մասին NEWS.am Medecine-ի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրեն Նազելի Ասատրյանը։

«Զանգել ենք ծնողներին, ճշտել ենք․ բացակայությունների պատճառը հիվանդությունն է, հիմնականում ջերմություն ունեն, մրսածություն։ Ոչ բոլորն են դիմել պոլիկլինիկա, չենք կարող ասել՝ կոնկրետ ինչ վիրուս է երեխաների մոտ»։

Տնօրենը նշում է, որ դպրոցը ջեռուցվում է, ինչպես հարկն է․ ջերմաստիճանը տատանվում է 20-22 աստիճանի սահմաններում։

«Բուժքույրը հետեւում է, երեխաների ջերմությունը չափում է, եթե զգում ենք, որ հիվանդ է, տուն ենք ճանապարհում, սենյակները օդափոխում ենք»։

Հիվանդ երեխաների ծնողներից մեկը NEWS.am Medicine-ին պատմել է, որ իր երեխայի դասարանում բացակայությունները բավական շատ են։ Նրա տեղեկություններով՝ նույն պատկերն է նաեւ քաղաքի մյուս դպրոցներում։ Ծնողը, ով ցանկացավ անանուն մնալ, կարծում է, որ լավ կլիներ երեխաներին գոնե մեկ շաբաթ արձակուրդ տալ, որպեսզի թե՛ բացակայողները դասերից հետ չմնան, թե՛ վարակների տարածումը կասեցվի։

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում բացակայությունները նվազել են։ 

Փոխտնօրեն Նաիրա Ուլիխանյանը NEWS.am Medecine-ի հետ զրույցում նշեց, որ բացակայությունները հիմնականում միջին դասարաններում են։

«Մի շրջան կար, կային բացակայություններ, բայց այս մի շաբաթվա մեջ արդեն նորմալ իրավիճակ է, 650 աշակերտից բացակայում է ընդամենը 35-ը։ Դպրոցը ջեռուցվում է, դասասենյակներում 19-ի է հասնում ջերմաստիճանը»։

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ Հանրապետության մակարդակով կրթական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով բացակայությունը չի գերազանցում 1,8%-ը, չնայած` եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ:

Հիշեցնենք, որ, ըստ նախարարության տվյալների, երկրում այժմ շրջանառում են գրիպի Ա H1N1 ենթատեսակը, Բ տեսակը, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ