• Latest news

Ինչո՞ւ կորոնավիրուսային վարակի դեպքում չարժե կորտիկոստերոիդներ ընդունել

10 փետրվարի, 2020  14:19

Կորտիկոստերոիդներ ընդունող պացինետների մոտ կորոնավիրուսային վարակն ավելի ծանր է ընթանում: Այս մասին նշված է The Lancet-ում հրապարակված նոր հոդվածում:

Հիմնվելով այլ կորոնավիրուսային վարակների (SARS, MERS) նախորդ բռնկումների տվյալների վրա՝ հեղինակները հանգել են այն եզրակացության, որ կորոնավիրուսների դեպքում ստերոիդները կարող են ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ տալ:

Ստերոիդները կիրառվում են թոքերի բորբոքումների նվազեցման համար: Սակայն այս դեղամիջոցները նվազեցնում են պացիենտների շրջանում հաճախ զարգացող վիրուսների եւ այլ վարակների դեմ պայքարելու իմունային համակարգի ունակությունը: Ուստի, մասնագետների պնդմամբ, հեռանկարում այս դեղամիջոցների ընդունումը կարող է լուրջ վնաս հասցնել:

Ինչպես ցույց է տվել MERS-ով ծանր հիվանդ պացիենտների հետադարձ հետազոտությունը, ստերոիդներ ստացող մարդկանց գրեթե կեսը թոքերի արհեստական օդափոխման, զարկերակային ճնշման բարձրացման դեղերի եւ դիալիզի կարիք է ունեցել: Դրանից բացի, ստերոիդներ ընդունելուց հետո պացիենտների օրգանիզմը վիրուսից «մաքրվելու» համար ավելի շատ ժամանակի կարիք ունի:

Այլ հետազոտությունների տվյալներով՝ ստերոիդները վնաս են հասցրել SARS-ի բռնկման ժամանակ: Դրանք ընդունած պացիենտների մոտ վիրուսը դեռեւս օրգանիզմում էր մնացել վարակվելուց հետո 3 շաբաթ անց:

«Կորոնավիրուսի ընթացիկ բռնկման ժամանակ բժիշկները բախվում են որոշ դժվարությունների հետ որոշումներ ընդունելիս, թե ինչպես պետք է բուժեն վարակված մարդկանց: Եղած տվյալները մանրակրկիտ ուսումնասիրելով՝ մենք խորհուրդ կտայինք այս նոր վիրուսի հարուցած թոքերի ախտահարման բուժման համար ստերոիդներ չօգտագործել: Եթե ստերոիդներ օգտագործվում են, դա պետք է լինի կլինիկական փորձարկման մասը, որ մենք կարողանանք պարզել՝ դրանք պացիենտներին օգնո՞ւմ են, թե՞ վնասում»,- ասել է հրապարակման առաջատար հեղինակ եւ Էդինբուրգի համալսարանի վերակենդանացման հարցերով ակադեմիական խորհրդական Ջ. Քեննեթ Բեյլին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել