• Latest news

Ինչո՞ւ դուք չեք նիհարում մարզասրահում

22 փետրվարի, 2020  17:58

Մարզասրահների շատ այցելուներ նկատում են, որ արդեն բավական երկար են պարապում, սակայն գործնականում չեն նիհարում։ Ինչո՞ւ։

Մեծ Բրիտանիայում Լաֆբորո համալսարանի գիտնականները կարծում են, թե բանն այն է, որ մարդիկ, պարապելով մարզասրահներում, մարզումներից հետո անգիտակցաբար ¼-ով մեծացնում են սննդի չափաբաժինը, որպեսզի «պարգեւատրեն» իրենց։ Այդպես նրանք ուտում են բոլոր այն կալորիաները, որոնք այդքան ջանասիրաբար այրել էին մարզումների ժամանակ։

Գիտնականների խոսքերով՝ պարբերական ֆիզիկական վարժությունները հանգեցնում են քաշի սկզբնական կորստի։ Այնուամենայնիվ, քաշը կորցնելու արագությունը նվազում է, կամ քաշը ժամանակի ընթացքում դառնում է կայուն։ Իսկ եթե մարդը դրա հետ մեկտեղ սկսում է ավելի շատ ուտել, քան նախկինում, նիհարելու հավանականությունը նրա մոտ նկատելիորեն նվազում է։

Գիտնականներն ուշադրություն են դարձրել, որ, ընդհանուր առմամբ, կալորիաների օգտագործումը փորձարարական խմբում մեծացել է 24 տոկոսով։

Ինչ անել, որպեսզի դադարեք շատ ուտել մարզումներից հետո։

  • Մարզումներից անմիջապես հետո ջուր խմեք՝ հեղուկը լրացնելը պետք է առաջնահերթություն լինի։
  • Թեթեւ կերեք օրվա ընթացքում՝ դա կօգնի ավելի լավ վերահսկել քաղցը սննդի ընդունումների միջեւ եւ բարձրացնել ձեր էներգիան ու պահպանել արագ նյութափոխանակությունը։
  • Մարզանքներ՝ ուտելուց առաջ՝ եթե դուք միշտ քաղցած եք մարզումներից հետո, անկախ այն  բանից, թե որքան եք կերել նախապես կամ որքան կալորիա եք այրել, փորձեք ուտելուց առաջ սպորտով զբաղվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել