• Latest news

Երկու կենտրոնների միավորման արդյունքում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ. ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի մասնագետ

28 փետրվարի, 2020  14:09

Բողոքի ցույցի դուրս եկած բժիշկներն իրենց գործողություններով փորձում են կանխել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միաձուլման արդյունքում: Նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը:

Ըստ նրա` այսօր ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը տարածաշրջանի այս ոլորտում լավագույն կենտրոններից մեկն է համարվում, եւ դա ճիշտ, ժամանակով փորձարկված աշխատանքի կազմակերպման շնորհիվ է: Այստեղ ոչ միայն զբաղվում են հիվանդների բուժմամբ, այլեւ հետազոտական աշխատանքներ են իրականացնում: Ավելին, Հայաստանում այս կենտրոնի աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ վերացնել ՄԻԱՎ վարակի` մորից երեխա փոխանցումը:

Մասնագետները մտավախություններ ունեն, որ այսօր արդեն գոյություն ունեցող աշխատանքային սկզբունքների փոփոխությունը կարող է բացասական հետեւանքների հանգեցնել ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների համար: Ընդ որում, խնդիրները, ըստ մասնագետի, վաղը նկատելի չեն լինի, այլ` մի քանի տարի անց, չէ որ ՄԻԱՎ վարակը 8-10 տարի ինկուբացիոն երկար ժամանակաշրջան ունի, մարդը կարող է նույնիսկ գլխի չընկնել, որ հիվանդ է:

Մասնագետի խոսքով` իր եւ իր գործընկերների համար անհասկանալի է, թե որն է երկու բժշկական կենտրոնների միավորման նպատակը. ի՞նչ կփոխվի ծառայությունների համար, հիվանդների համար, ինչպե՞ս է փոխվելու բուժման որակը: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, ըստ նրա, այս հարցի քննարկումը մասնագետների հետ չեն կազմակերպել, եւ նրանք իրականում չեն ցանկանում լսել իրենց կարծիքը. պարզապես շտապում են միավորվել կենտրոնները: Այնուամենայնիվ, դա, ըստ մասնագետների, կարող է մի շարք խնդիրների հանգեցնել, եւ ՄԻԱՎ-ի համաճարակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե ՄԻԱՎ-ին որպես հերթական վարակիչ հիվանդության վերաբերվեն՝ մոռանալով, որ այն հատուկ ուշադրության է արժանի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել