• Latest news

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3053-ի, կորոնավիրուսը թափանցել է Հայաստան

2 մարտի, 2020  09:31

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3053- ի: Դրա պատճառով մահացությունը նվազում է. վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է մահվան 44 դեպք. 42՝ Չինաստանում, 1՝ Հարավային Կորեայում եւ 1՝ ԱՄՆ-ում:

Ինչ վերաբերում է հիվանդացությանը՝ աշխարհում արդեն վարակման հաստատված 89 077 դեպք կա, մեծ մասը՝ Չինաստանում: Կորոնավիրուս է հայտնաբերվել աշխարհի 68 երկրում, այդ թվում՝ Հայաստանում. մեր երկրում առաջին դեպքն ախտորոշվել մարտի 1-ի լույս գիշերը: Պացիենտը Իրանից վերադարձած 29-ամյա տղամարդ է: Նրա հետ շփված բոլոր մարդիկ 2 շաբաթով մեկուսացվել են Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցում

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տեղեկությունների՝ Իրանում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 54 դեպք եւ վարակման 978 դեպք: Մահացությամբ Իրանն այսօր աշխարհում երկրորդն է, իսկ հիվանդացությամբ՝ երրորդը:

Վերջին մեկ օրում Հարավային Կորեայում գրանցվել է վարակման 476 նոր դեպք: Հիմա այնտեղ գրանցված է 4212 պացինետ եւ մահվան 22 դեպք:

Իտալիայում գրանցված է վարակման 1701 դեպք եւ կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբի հետեւանքով մահվան 41 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել