• Latest news

Աննախադեպ վիրահատություն. 4.5 տարեկան Անգելինան վիրահատվել է. ի՞նչ է այդ մասին հայտնի (ֆոտո)

9 մարտի, 2020  14:31

4.5 տարեկան Անգելինայի մոտ ախտորոշվել էր սրտի հիվանդություն, որը կոչվում է դիլատենտալ կարդիոմիոպատիա: Հիվանդությունն անհապաղ վիրահատություն է պահանջել, նախկինում Հայաստանում նման վիրահատություն չի անցկացվել:

Մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում երեխային «արհեստական ձախ փորոք» կոչվող սարք են տեղադրել: Վիրահատությունն անցկացրել են հայտնի սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը, որն այժմ գտնվում է Հայաստանում, ինչպես նաեւ Գագիկ Հեբոյանն իր գործընկերների հետ:

Վիրահատությունն արժեցել է 100 000 դոլար, այդ գումարի 70%-ը հավաքվել է 2 օրում շնորհիվ ֆանդրեյզինգի: Մյուս 30%-ն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով վճարել են պետբյուջեից:

Այս պահին աղջկա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Վիրահատության մասին այլ մանրամասներ հայտնի կդառնան ավելի ուշ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել