• Latest news

Մեդիկագոն 20 օրում սինթեզել է կորոնավիրուսի գենետիկ հաջորդականությունը․ կլինիկական հետազոտությունները կմեկնարկեն հուլիսին

18 մարտի, 2020  15:04

Կանադական կենսադեղագործական Մեդիկագո ընկերությունը, որը 30%-ով պատկանում է Ֆիլիպ Մորրիս ընկերությանը, հայտարարել է, որ կարողացել է ընդամենը 20 օրում վերարտադրել կորոնավիրուսի վիրուսանման մասնիկ (Virus-Like Particle (VLP))։ Ներկայումս ընկերությունը զբաղվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի սինթեզով։ Գիտական աշխատանքի շրջանակներում օգտագործվել է եզակի տեխնոլոգիա, որը շուտով կներկայացվի ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության (US FDA) հաստատմանը։

Ի տարբերություն այլ ընկերությունների, Մեդիկագոն հետազոտություններն անցկացրել է ոչ թե հավի ձվի, այլ ծխախոտաբույսի ընտանիքին պատկանող բույսի ագրոբակտերիաների վրա։ Ընկերության գործագիր տնօրեն Բրյուս Քլարկը նշել է, որ ըներությունն ամսական կարող է արտադրել 10 միլիոն չափաբաժին պատվաստանյութ։ Եթե թղթաբանական խնդիրները շուտ լուծվեն, պատվաստանյութը կարող է հասանելի դառնալ արդեն 2021 թվականի նոյեմբերին:

ԻՆչպե՞ս է Քլարկի թիմն այդքան արագ հակամարմին սինթեզել։ Գաղտնիքն այն է, որ Մեդիկագոն պատվաստանյութ մշակելիս հավի ձվերի փոխարեն օգտագործում է բույսեր։ Եկեք սկսենք սկզբից․ պատվաստանյութի սինթեզման ընթացքում  ավանդաբար օգտագործում են հավի ձու։ Գործընթացը պարզ է․ պատվաստանյութի արտադրողը վիրուսը ներարկում է ձվի մեջ, որտեղ էլ այն զարգանում է։  Սակայն ձվերի օգտագործումը թանկ է ու շատ ժամանակ է խլում։ Վիրուսի մուտացիայի դեպքում էլ գործընթացը վերսկսելը երկար ժամանակ է պահանջում։  

Մեդիկագոն չի աշխատում կենդանի վիրուսի հետ։ Դրա փոխարեն ընկերությունն օգտագործում է բույսեր։ Սա համեմատաբար նոր մոտեցում է, որը վերջին տասնամյակում մեծ առաջընթաց է ապրել։ Այս մեթոդի համաձայն, վիրուսի գենետիկ հաջորդականությունը ներարկում են ագրոբակտերիաների մեջ, որոնք վերցնում են բույսերից։ Տվյալ դեպքում, ագրոբակտերիան վերցրել են բոլորիս քաջ հայտնի ծխախոտաբույսի ընտանիքին պատկանող բույսից։

Բույսը սկսում է սպիտակուց արտադրել, որը կարող է օգտագործվել որպես  պատվաստանյութ։ Եթե վիրուսը մուտացիայի է ենթարկվում, ինչն էլ ակնկալվում է կորոնավիրուսից, արտադրության գործընթացը վերսկսվում է՝ օգտատործելով նոր բույսեր։

«Սա է մեր ու ձվի օգտագործման մեթոդի տարբերությունը», - նշել է Քլարկը, «մենք միանգամից անցնում ենք հակամարմնի կամ պատվաստանյութի մշակմանը՝ առանց վիրուսն աճեցնելու»։

Բույսերի ու գենետիկորեն սինթեզված ագրոբակտերիաների օգտագործումը գործընթացն արագացնում է՝ ձվի վրա աշխատելու համեմատ։ Արդյունքում պատվաստանյութի սերիական արտադրությունն էլ ավելի հեշտանում է։

Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ զինված ուժերը ներդրում են կատարել ընկերության մեջ։

Մեդիկագոյի գործադիր տնօրենն ասաց, որ գործընթացի միակ խոչընդոտը հիմա կարգավորումն է։ Բանն այն է, որ ընկերության կողմից օգտագործվող հեղափոխական տեխնոլոգիան դեռևս չի ստացել FDA հաստատում ու պետք է դեռ ստուգվի կլինիկական փորձարկումների շրջանակներում։

Ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ շուտով անվտանգության և արդյունավետության նկատառումներով կմեկնարկեն փորձարկումներ, եթե ամեն ինչ լավ անցնի, կլինիկական փորձարկումները կսկսեն  հուլիս կամ օգոստոս ամիսներին:

Մեդիկագոն իր տենխոնոլգիական հարթակներն օգտաործում է նաև SARS-CoV-2-ի դեմ հակամարմիններ ստանալու համար։ Հակամարմինները կարող են օգտագործվել վիրուսով վարակված մարդկանց բուժման համար։ Մեդիկագոյի գիտնականները համագործակցում են Գարի Կոբինգերի հետ, ով մասնակցել է Էբոլայի դեմ պատվաստանյութի սինթեզի գործընթացին։  

Կարելի է ասել, որ պանդեմիկ վիրուսների պատվաստանյութի մշակումը Մեդիկագոյի համար նորույթ չէ։ Դեռևս 2009 թվականին ընկերությանը հաջողվեց H1N1 վիրուսի հետազոտական պատվաստանյութի թեկնածու սինթեզել ընդամենը 19 օրվա ընթացքում։ Երեք տարի անց Մեդիկագոն մեկ ամսում արտադրեց պատվաստանյութի 10 միլիոն չափաբաժին։ 2015 թվականին ընկերությունն ապացուցեց, որ կարող է Էբոլայի դեմ հակամարմին սինթեզել՝ Աֆրիկայում մոլեգնող համաճարակին արձագանքելու նպատակով։

Մեդիկագոյի կորոնավիրուսի պատվաստանյութը ներկայումս հետազոտվում է Կանադայի առողջապահության նախարարության կողմից՝ 25000 պացիենտի մասնակցությամբ կլինիկական հետազոտման ծրագրի շրջանակներում։

Ըստ Ջոն Հոփքինսի կորոնավիրուսի հաշվիչի, ներկայումս աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 135,382 հաստատված դեպք, որոնցից 4,981-ը՝ մահվան ելքով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել