• Latest news

«ՀԱՅ» ասոցիացիան կազմակերպում է նոր նախագիծ, որի նպատակն է կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ աջակցել տարեցներին

18 մարտի, 2020  19:51

Տարեց մարդիկ ավելի խոցելի են COVID-19 կորոնավիրուսի նկատմամբ, քանի որ նրանց մոտ մեծ է վարակման դեպքում բարդությունների զարգացման ռիսկը: Միայնակ տարեցներին աջակցելու համար «ՀԱՅ» ասոցիացիան (Asociacion HAY, ՀԱՅ Ասոցիացիա) կազմակերպում է նոր բարեգործական նախագիծ՝ «Հայ տարեց», որի շրջանակում միայնակ տարեցների համար կամավորները ուտելիք եւ առաջին անհրաժեշտության իրեր կտանեն նրանց տուն, որպեսզի վերջիններս կարողանան մեկ ամիս դուրս չգալ տնից:

Ասոցիացիայի հիմնադիր Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, որ մասնագետների հաշվարկներով՝ մեկ ամիս մեկ տարեց մարդու սնունդով եւ առաջին անհրաժեշտության իրերով (օճառ, զուգարանաթուղթ եւ այլն) ապահովելու համար անհրաժեշտ է 18 000 դրամ: Այդպես տարեցները կարող են դուրս չգալ տնից եւ կորոնավիրուսով վարակման ռիսկի չենթարկվել: Անհրաժեշտության դեպքում կամավորները նրանց կօգնեն նաեւ դեղեր եւ այլ անհրաժեշտ պարագաներ գնել:

Ասոցիացիան արդեն ունի միայնակ 2000 տարեցների ցուցակ, որոնք ապրում են Երեւանում: Ցուցակը հավանաբար դեռ կընդլայնվի, քանի որ միայնակ տարեցները մայրաքաղաքում իրականում շատ ավելի շատ են:        

Սննդի եւ իրերի առաջին խմբաքանակը ծրագրվում է հասցնել մի խումբ տարեցների հենց այսօր երեկոյան:

«Այս նախագիծը նույնիսկ բարեգործություն չէ, դա մեր պարտականությունն է մեր ծնողների, ավագ սերնդի առջեւ: Եթե մենք նման դժվար պահի հոգ չտանենք նրանց մասին, ապա կստացվի, որ միայն կերուխումների եւ կենացների ժամանակ ենք հիշում ավագ սերնդի հանդեպ մեր սիրո մասին», - ասաց Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը: 

Նախագիծը կիրականացվի ոչ անտարբեր մարդկանց նվիրատվություններով, ինչպես մեկ այլ հայտնի նախագծի՝ «Հայ մանուկ» ծրագրի դեպքում: Նվիրաբերել հնարավոր է ցանկացած գումար: Ասոցիացիան մաքսիմալ թափանցիկ է աշխատում, եւ ամբողջ տեղեկությունը հասանելի է յուրաքանչյուրին:

Այդ գաղափարին արդեն միացել եւ իրենց աջակցությունն են ցուցաբերել բազմաթիվ հանրահայտ մարդիկ: Օրինակ, նվիրատվություն է կատարել դերասանուհի Ելենա Բորիսենկոն, որն իր ընկերներին եւ ծանոթներին կոչ է արել նվիրատվություն կատարել: Բնակչությունը եւս դրական է արձագանքել նախագծին:

«Եթե յուրաքանչյուրը, ով լայքում եւ մեկնաբանություններում գովաբանում է մեր գաղափարը, միանա այս նախագծին եւ թեկուզ մի փոքր գումար նվիրաբերի, դա արդեն մեծ օգնություն կլինի նախագծին», - նշեց Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը:   

Նվիրատվություն կատարել ցանկացողների համար տեղեկություն.

Ասոցիացիայի կայքը՝ http://asociacionhay.org/donate/project/1

iTunes-ում ասոցիացիայի հավելվածը՝ https://itunes.apple.com/us/app/association-hay/id1367431145?mt=8

Google Play-ում ասոցիացիայի հավելվածը՝ https://play.google.com/store/apps/details?id=com.asociacion.hay

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել