• Latest news

Որոշ մարդիկ, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, թաքնվել են բժիշկներից․ «շտապօգնության» տնօրեն

23 մարտի, 2020  20:54

Որոշ մարդիկ, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, թաքնվել են բժիշկներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Անհասկանալի է, թե ինչու են այդպիսի մարդիկ թաքնվում։ Նրանք պետք է գտնվեն մասնագետների հսկողության տակ եւ հասկանան, որ կարող են վտանգ ներկայացնել շրջապատի համար։ Պետք է նրանք իրենց ավելի գիտակից պահեն, միայն այդպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Ինչպե՞ս կարելի է թաքնվել»,- հարցրեց Ստեփանյանը։

Մյուս ծայրահեղությունը, երբ մարդիկ, մտածելով, որ վարակված են կորոնավիրուսով, շտապօգնություն են կանչում՝ կարծելով, որ բրիգադն իրենց կտանի ինֆեկցիոն հիվանդանոց, կթեսթավորի եւ տուն կվերադարձնի։ Իրականում վարակի կասկածի դեպքում պետք է դիմել ընտանեկան բժշկին եւ հայտնել նրան այն մասին, թե որտեղ եք դուք եղել վերջին օրերին եւ շփվել եք արդյոք վարակված որեւէ մեկի կամ հարազատների հետ։ Անհրաժեշտության դեպքում ընտանեկան բժիշկը պացիենտին կուղարկի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրան ախտորոշում կտան։

Թագուհի Ստեփանյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի թեսթերը քմահաճույքով չեն արվում՝ դրանց անցկացման համար կան ցուցումներ, այդ թվում՝ ախտանիշներ, անամնեզ եւ այլն։

Նա հավելեց, որ եթե շտապօգնության բժիշկներին զինեն կորոնավիրուսի ռապիդ-թեսթերով, դա նկատելիորեն կնվազեցնի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմի ծանրաբեռնվածությունը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է