• Latest news

Որքա՞ն կտեւի կորոնավիրուսային ճգնաժամը. Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահը կիսվել է իր կարծիքով

24 մարտի, 2020  16:40

Կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ իրավիճակը կտեւի առնվազն մինչեւ 2020 թվականի վերջ: DPA-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) նախագահ Ֆրենկ Ուլրիխ Մոնթգոմերին:

«Այս խնդիրը մեզ հաստատ կուղեկցի մինչեւ տարեվերջ»,- ասել է մասնագետը` հավելելով, որ քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի մշակվել, մարդիկ ստիպված կլինեն վերակառուցել իրենց սոցիալական կյանքը եւ աշխատանքային գործունեությունը:

WMA-ի նախագահը նաեւ դրական գնահատական է տվել գերմանական իշխանությունների` սոցիալական շփումները սահմանափակելու մասին որոշմանը:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բժշկական ասոցիացիան միջազգային կազմակերպություն է, որը բժիշկների ավելի քան 100 ազգային միավորում է ներառում: Ասոցիացիան հիմնադրվել է 1947 թվականին եւ զբաղվում է բժշկական գործունեության մեջ բոլոր երկրների բժիշկների համար պարտադիր էթիկական ստանդարտների մշակումով:

Հիշեցնենք նաեւ, որ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 382 057 դեպք, առողջացել է 102 501 մարդ, գրանցվել է մահվան 16 568 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել