• Latest news

Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը հրաժարվել է կարանտինից. Daily Mail

26 մարտի, 2020  21:17

Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը հրաժարվել է կորոնավիրւսի պատճառով կարանտինից, գրում է The Daily Mail-ը:

Շվեդիայում բաց են դպրոցները, ռեստորաններն ու բարերը, իսկ իշխանությունները մարդկանց խորհուրդ են տալիս փողոց դուրս գալ եւ մաքուր օդ շնչել:

Եվրոպայի երկրների մեծամասնությունը կարանտին է, նույնիսկ պարեկային ժամ է սահմանել: Սակայն Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ նման սահմանափակումները քաղաքացիների ազատության կոպտագույն խախտում են:

Շվեդիայում արգելված են միայն ավելի քան 500 մարդու մասնակցությամբ հավաքները: Միեւնույն ժամանակ, եվրոպական այլ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում, արգելված են մինչեւ 2 մարդու մասնակցությամբ հավաքները:

Երկուշաբթի Շվեդիայի նախկին համաճարակաբան, ԱՀԿ խորհրդական Յոհան Գիզեկեն քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս գալ, մաքուր օդ շնչել, տաք սուրճով թերմոսներ վերցնել եւ գնալ պիկնիկի՝ հետեւելով խելամիտ հեռավորությանը: Նրա խոսքով՝ մտշապես տանը մնալը վնասակար է առողջության համար:

Նշենք, որ worldometers.info/coronavirus/-ի վերջին տվյալների համաձայն՝ Շվեդիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2526 եւ մահվան 62 դեպք:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։