• Latest news

Կորոնավիրուսի թեստերն անցկացվում են միայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի լաբորատորիաներում. նախարար

26 մարտի, 2020  15:09

Կորոնավիրուսի թեստերը Հայաստանում անցկացվում են միայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիաներում: Այլ լաբորատորիաներում եւ հատկապես հանրապետության մարզերի ամբուլատոր հաստատություններում նման թեստեր հնարավոր չէ իրականացնել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թեստերն անցկացվում են պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով (ՊՇՌ), եւ միայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնն ունի դրանք պատշաճ կերպով իրականացնելու հնարավորություն` միաժամանակ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Մարզերում նման թեստեր չկան, քանի որ այնտեղ դրանց անցկացման համար անհրաժեշտ պայմաններ չկան: Սակայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Վանաձորի, Գյումրիի եւ Կապանի գրասենյակներում թեստեր կան: Կապանում, օրինակ, մինչ այժմ 20 թեստ է անցկացվել, նշել է նախարարը:

Խոսելով կորոնավիրուսի ռապիդ թեստերի մասին` Արսեն Թորոսյանը նշել է, որ դրանց արդյունքները հուսալի չեն համարվում, եւ նման թեստերի միջոցով ստացված տվյալները պետք է ստուգվեն վերոնշված պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով:

Նախարարը հիշեցրել է, որ մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսի 1.440 թեստ է անցկացվել, որից 290-ի արդյունքները դրական են եղել, այսինքն, հիվանդների մոտ կորոնավիրուսի է հայտնաբերվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ