• Latest news

Ոչ մի առողջապահական համակարգ չի կարող դիմակայել, եթե երկրի բնակչության 15-20 տոկոսը վարակվի կորոնավիրուսով. լորդ Արա Դարզի

28 մարտի, 2020  16:58

Այսօր աշխարհում չկա մի երկիր, որի առողջապահական համակարգը կարող է հաղթահարել իրավիճակը, եթե բնակչության 15-20 տոկոսը վարակվի կորոնավիրուսով: Այս մասին «COVID-19. համընդհանուր վախին հակառակ» առցանց քննարկման ժամանակ ասել է լորդ Արա Դարզին:

Ըստ նրա` հարկավոր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նոր դեպքերի աճը հնարավորինս դանդաղ տեղի ունենա: Կարանտինային կոշտ միջոցառումները կարող են դանդաղեցնել վիրուսի տարածումը, սակայն կարանտինը չի կարող հավերժ տևել. 2-3 շաբաթ անց հասարակության մեջ անհանգստություն կսկսվի, եւ չպետք է մոռանալ նաեւ կարանտինից բխող տնտեսական խնդիրների մասին:

Լորդ Դարզին կիսվել է Մեծ Բրիտանիայի փորձով կորոնավիրուսի դեմ պայքարում: Ըստ նրա` հիվանդանոցային մահճակալների հնարավորինս մեծ մասն ազատվել է կորոնավիրուսով հիվանդների համար, բոլոր ոչ հրատապ վիրահատությունները եւ այլ պրոցեդուրաները չեղարկվել կամ հետաձգվել են: Ինքը` Լորդ Դարզին ուռուցքային վիրաբույժ է եւ այժմ վիրահատություններ չի անցկացնում. նույնիսկ ուռուցքային վիրահատությունները հետաձգվել են մի քանի շաբաթով:

Սակայն այս ամենը չի նշանակում, որ անհրաժեշտության դեպքում այլ խնդիրներ ունեցող հիվանդներն օգնություն չեն ստանա: Եթե մարդու մոտ, օրինակ, սրտի կաթված լինի, նա, իհարկե, անհրաժեշտ բուժօգնություն կստանա: Սակայն, անուամենայնիվ, Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված հիվանդներից բացի գնություն է ցուցաբերում միայն իսկապես լուրջ եւ հրատապ խնդիրներ ունեցող հիվանդներին:

Այլ ուղղվածության բուժաշխատողները վերապատրաստում են անցնում` կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատելու համար, հիվանդանոցները թոքերի արհեստական շնչառության սարքեր են ձեռք բերում, սակայն դրանց պակասի խնդիրն այժմ նկատելի է ամբողջ աշխարհում, եւ որոշ ընկերություններ մտադիր են սկսել դրանց արտադրությունը:

Բացի այդ, շատ բան է արվում ռիսկային խմբի մարդկանց պաշտպանության համար. Մեծ Բրիտանիայում այսօր մոտ 1.2 մարդ մեկուսացված է 12 շաբաթով: Դրանք տարեց մարդիկ են, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, փոխպատվաստված օրգաններով մարդիկ եւ այլն: Կամավորներն օգնում են այդ մարդկանց` նրանց անհրաժեշտ ապրանքներ հասցնելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։