• Latest news

Իսպանիայում կորոնովիրուսից հղի կին է մահացել, նրա երեխան նույնպես ողջ չի մնացել. Europa Press

30 մարտի, 2020  17:00

Իսպանիայում կորոնովիրուսային ինֆեկցիայի հետեւանքով հղի կին է մահացել: Նրա երեխան նույնպես ողջ չի մնացել:

Ինչպես հայտնում է Europa Press գործակալությունը, կինը 37 տարեկան էր, նա քրոնիկական հիվանդություններ ուներ: Շաբաթ կնոջ ջերմությունը կտրուկ բարձրացել է, կիրակի նրան տեղափոխել են Կորունյայի (Գալիսիայի ինքնավար միություն) հիվանդանոցներից մեկը, անցկացվել է COVID-19-ի անալիզ, որը դրական է եղել: Որոշվել է կատարել շտապ կեսարյան հատում: Սակայն երեխան մահացած է ծնվել, իսկ կինը մահացել է վիրահատության ժամանակ:

Այս պահին անբավարար են տվյալներն այն մասին, թե հղի կնոջ կորոնավիրուսային ինֆեկցիան ինչպես է ազդում նորածնի վրա, սակայն հայտնի է, որ Ուհանում ծննդաբերած կորոնավիրուսով վարակված գրեթե բոլոր կանայք փաստացի առողջ երեխաներ են ունեցել:

Իսպանիայում մարտի 30-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 85 195 դեպք. սա արդեն ավելի շատ է, քան Չինաստանում: Իսկ զոհերի թիվը հասել է 7340-ի. աշխարհում երկրորդ տեղում է Իտալիայից հետո:

Իսպանիայում հիմա գործում է արտակարգ դրություն. երկրի բնակիչները տանից կարող են դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ մթերքներ, դեղեր գնելու, հիվանդանոց հասնելու համար: Կառավարությունը որոշում է ընդունել երկրում կենսական անհրաժեշտության հետ չկապված ամբողջ գործունեությունը դադարեցնելու մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել