Երեւանում հուլիսի 18-ին մեկնարկել է սեմինար՝ սրտաբանների, ընտանեկան բժիշկների և ընդհանուր պրակտիկայի բժիշկների համար:
Սրտաբան Մարիամ Սապոնջյանը, ով նաեւ սեմինարի կազմակերպիչներից մեկն է, պատմել է NEWS.am Medicine-ի թղթակցին, որ «Մալաթիա» բժշկական կենտրոնի առիթմոլոգիայի կենտրոնը տարին երկու անգամ սեմինարներ է կազմակերպում, եւ այսօրվա սեմինարը հերթականն է՝ նվիրված մասնավորապես նախասրտերի շողացման խնդրին, դրա դեղորայքային եւ վիրահատական բուժման եղանակներին:
Սեմինարը տեւելու է երկու օր, որոնց ընթացքում նախատեսված են հետեւյալ դասախոսությունները.
Ուրբաթ, 18 հուլիս 2014թ.
Միջամտական սրտաբան Նարինե Գոջաբաշյան «ՍԻՀ վարման նոր ուղեցույցը 2013թ.»;
ՌԴ Կանխարգելիչ Բժշկության Կենտրոնի ինվազիվ առիթմոլոգիայի բաժնի ղեկավար Կարապետ Դավթյան «Նախասրտերի շողացման ժամանակ գլխուղեղի կաթվածի միջամտական կանխարգելումը»;
Միջամտական սրտաբան-առիթմոլոգ Արման Դանոյան «Ձախ նախասրտի ականջիկում օկլյուդերի տեղադրման մեր փորձը»:
Շաբաթ, 19 հուլիս 2014թ.
Նատալի Ֆարմ ՄԲԿ առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար Զարուհի Էդուարդի Կարտոյան «Նախասրտերի շողացման նոր ուղեցույցը 2013թ.»;
ՌԴ Կանխարգելիչ Բժշկության Կենտրոնի ինվազիվ առիթմոլոգիայի բաժնի ղեկավար Կարապետ Վովայի Դավթյան, բ.գ.դ. «Նախասրտերի շողացման շուրջմիջամտական վարումը»;
Միջամտական սրտաբան-առիթմոլոգ Սերգեյ Ժիրայրի Բարսամյան «Նախասրտերի շողացման աբլյացիա»:
Դասախոսություններից բացի նախատեսված է նաեւ կլինիկական դեպքերի բաց քննարկում:






