• Latest news

COVID-19-ով կինը կոմայի մեջ գտնվելիս ծննդաբերել է (ֆոտո)

15 ապրիլի, 2020  13:48

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Վանկուվեր քաղաքից 27-ամյա Անջելա Պրիմաչենկոն երեխային ծնել է, երբ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայից բուժվելու ժամանակ արհեստական կոմայի մեջ էր:

Ինչպես հայտնում է The Mirror պարբերականը, հղի Անջելայի մոտ կորոնավիրուսով վարակվելուց հետո բարձրացել է ջերմությունը, իսկ մարտի 24-ին թեստը դրական արդյունք է ցույց տվել: Ախտանիշներն 8 օրում ուժեղացել են, նրան հոսպիտալացրել են եւ դրել արհեստական կոմայի մեջ:

Երբ նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին, նա հղիության 33-րդ շաբաթում էր: Նրա երեխան ծնվել է կոմայի վիճակում անցկացրած ժամանակ:

«Երբ կոմայի վիճակից դուրս եկա, այլեւս մեծ փոր չունեի: Դա խելահեղություն էր»,- ասել է կինը:

Շաբաթ՝ ապրիլի 11-ին, նրան հիվանդանոցից դուրս են գրել: Երբ Անջելային դուրս են բերել վերակենդանացման բաժանմունքից, բժիշկները ելքի մոտ շարք են կանգնել եւ ծափահարել են:

Մինչեւ հիմա Անջելան չի գրկել նորածին դստերը՝ Ավային: Նա երեխային չի կարող տեսնել այնքան ժամանակ, մինչեւ կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք չունենա: Աղջիկը դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է, նրա մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա չի հայտնաբերվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել