• Latest news

Մեծ Բրիտանիան հակավիրուսային ռեմդեսիվիրը կօգտագործի COVID-19-ով որոշ հիվանդների բուժման համար

27 մայիսի, 2020  19:23

Մեծ Բրիտանիան Gilead Sciences-ի հետ համագործակցության շրջանակներում հակավիրուսային ռեմդիսիվիր դեղամիջոցը կօգտագործի COVID-19-ով որոշ հիվանդների բուժման համար, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Գործակալության տվյալներով՝ ամբողջ աշխարհում կլինիկական փորձարկումներից ստացված վաղ տվյալները ցույց են տվել, որ դեղամիջոցը կարող է չորս օրով կրճատել COVID-19-ով հիվանդների վերականգնման ժամանակը:

«Այժմ, երբ մենք անցնում ենք այս աննախադեպ ժամանակահատվածը, մենք պետք է լինենք բժշկության նորագույն ձեռքբերումների առաջնագծում լինենք, միեւնույն ժամանակ, հիվանդների անվտանգությունը պետք է մեր առաջնահերթությունը մնա»,- ասել է առողջապահության կրտսեր նախարար Ջեյմս Բետելը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք կշարունակենք հետեւել ռեմդեսիվիրի կլինիկական փորձարկումների հաջողությանն ամբողջ երկրում՝ բրիտանացի հիվանդների համար լավագույն արդյունքներն ապահովելու համար»: Կառավարության հայտնել է, որ դեղամիջոցի բաշխումը կորոշվի նրանով, թե որտեղ այն առավել օգուտ կբերի, բայց չի հստակեցրել, թե քանի հիվանդ է բուժում ստանալու այս սխեմայի շրջանակներում:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) հայտնել էր, որ ռեմդեսիվիրի փորձարկումների ընթացքում ստացված տվյալները ցույց են տվել, որ դեղամիջոցը առավելագույն օգուտ է բերում կորոնավիրուսով վարակված այն հիվանդներին, ով լրացուցիչ թթվածնի կարիք ունի, սակայն թոքերի արհեստական օդափոխություն չի պահանջվում:

Հետազոտողները նաեւ նշել են, որ, «հաշվի առնելով մահացության բարձր մակարդակը, չնայած ռեմդիսիվիրի օգտագործմանը», հնարավոր է, որ այս հակավիրուսային դեղամիջոցն ավելի արդյունավետ լինի COVID-19-ի բուժման այլ մեթոդների հետ միասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել