• Latest news

Կորոնավիրուսը Հայաստանում. ո՞ր տեղում է Հայաստանը աշխարհում հիվանդացության եւ մահացության մակարդակով

3 հունիսի, 2020  18:30

Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10 524-ի: Ընդհանուր առմամբ մահացել է 229 մարդ, որից 170-ը՝ կորոնավիրուսի պատճառով, եւ 59-ը այլ պատճառներով:

Ո՞ր տեղում է Հայաստանը աշխարհում հիվանդացության եւ մահացության մակարդակով:

Worldometers.info ռեսուրսի տվյալներով՝ Հայաստանն աշխարհում 55-րդ տեղում է՝ Նիգերիայի եւ Ալժիրի միջեւ: Սակայն այդ թիվը պատկերացում չի տալիս երկրում իրավիճակի մասին:

Ռեսուրսի տվյալներով՝ Հայաստանում մեկ միլիոն բնակչությանն ընկնում է կորոնավիրուսով վարակման 3552 եւ մահվան 57 դեպքերը: Առաջին ցուցանիշով Հայաստանն աշխարհում արդեն 28-րդ տեղում է, երկրորդ ցուցանիշով՝ 38-րդ:  

Մեկ միլիոն բնակչությանն ընկնող վարակման դեպքերի թվով աշխարհում առաջին տեղում է Կատարը՝ մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 21 461 դեպք:

Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Սան Մարինոն. այնտեղ գրանցվել է վարակման 672 դեպք, մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 19 808 դեպք:

Երրորդ տեղում է Վատիկանը:

Աշխարհում վարակվածների բացարձակ թվով նախկին պես առաջին տեղում է ԱՄՆ-ը՝ 1 881 256 դեպք, սակայն մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 5686 դեպք՝ աշխարհում 12-րդ տեղը:

Վարակվածների բացարձակ թվով երկրորդ տեղում է Բրազիլիան՝ 558 237 դեպք, սակայն մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 2628 դեպք՝ ավելի քիչ, քան Հայաստանում: Այդ ցուցանիշով Բրազիլիան աշխարհում 36-րդ տեղում է:

Վարակվածների բացարձակ թվով երրորդ տեղում է Ռուաստանը՝ 432 277 դեպք, մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 2962 դեպք՝ աշխարհում 33-րդ տեղը:

Իսպանիան 4-րդ տեղում է՝ 287 012 դեպք եւ 9-րդը՝ մեկ միլիոն բնակչության ցուցանիշով (6139):

5-րդ տեղում է Մեծ Բրիտանիան՝ 277 985 դեպք եւ 19-րդը՝ մեկ միլիոն բնակչության ցուցանիշով (4097):    

Հետաքրքիր է, որ Իտալիան, որը երկար ժամանակ առաջին տեղում էր վարակման դեպքերի թվով, այժմ գտնվում է 6-րդ տեղում:

27-րդ տեղում է Շվեյցարիան, որտեղ հիվանդացությունը բարձր է, քան Հայաստանում՝ մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 3572 դեպք:

29-րդ տեղում է Մալդիվները, որտեղ մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 3411 դեպք:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է