• Latest news

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6 575 177-ի, զոհերի թիվը՝ 388 060-ի

4 հունիսի, 2020  11:13

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6 575 177-ի: COVID-19-ի հետեւանքով մահացել է 388 060 պացիենտ: Ըստ worldometers.info-ի տվյալների՝ ապաքինվել է 3 171 783 պացիենտ:

Ռեսուրսի տվյալներով՝ ներկայումս բուժում է ստանում 3 015 334 պացիենտ, իսկ 54 203-ի (2 տոկոս) վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր:

3 559 843 դեպքերի ելքն արդեն հայտնի է. ինչպես արդեն նշվեց, մահացել է 388 060 պացիենտ, ինչը հայտնի ելքով դեպքերի 11 տոկոսն է: Մնացյալ 89 տոկոս պացիենտներն առողջացել են:

Աշխարհում վարակակիրների բացարձակ թվով առաջատարը ԱՄՆ-ն է (1 901 783 դեպք), սակայն այնտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 5748 դեպք, եւ այս ցուցանիշով Նահանգները աշխարհում միայն 12-րդ տեղում է, իսկ առաջին տեղում է Կատարը՝ միլիոն բնակչութանը բաժին ընկնող վարակման 22 138 դեպքով: Հայաստանն այս ցուցանիշով աշխարհում 28-րդ տեղում է. այստեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 3552 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել