• Latest news

Կովերի արյունը թեստավորում են մարդկանց մոտ COVID-19-ի բուժման համար

20 հունիսի, 2020  10:39

Հարավային Դակոտայից ընկերությունը պատրաստվում է հաջորդ ամիս սկսել COVID-19-ի դեմ նոր թերապիայի կլինիկական փորձարկումները: Դրա հիմքում դրված են կովերի պլազմայից ստացված հակամարմինները:

Դրանք սովորական կովեր չեն. նրանց գենետիկորեն այնպես են ձեւափոխել, որ նրանց իմունային համակարգը դարձել է «կիսով չափ մարդկային», ինչի շնորհիվ այս կենդանիների օրգանիզմը սկսել է արտադրել COVID-19-ի դեմ մարդկային հակամարմիններ, հայտնում է 7News.com.au-ն: Գիտնականները հույս ունեն կենդանիների արյունից վերցրած այս հակամարմիններից ստեղծել դեղեր, որոնք մարդու օրգանիզմում արդյունավետորեն կգրոհեն վիրուսի վրա:

Գիտնականները կովի մաշկի բջիջներից հեռացրել են կենդանու հակամարմինների արտադրման համար պատասխանատու գեները: Դրանց փոխարեն ներդրել են մարդու քրոմոսոմ, ինչի հետեւանքով կենդանու օրգանիզմում սկսել են արտադրվել մարդկային հակամարմիններ:

Գիտնականները կլինիկական փորձարկումներում օգտագործելու համար արդեն ստեղծել են SAB-185 դեղամիջոցի հարյուրավոր դեղաչափեր: Նրանց խոսքով՝ կովերն ունեն ավելի ուժեղ իմունային պատասխան, քան մարդիկ, եւ կորոնավիրուսի կրկնակի ներարկումները նրանց իմունային պատասխանն է՛լ ավելի ուժեղ են դարձնում: Դրանից բացի, կովերը մեծաչափ են, հետեւաբար ունեն ավելի շատ պլազմա եւ կարող են ամիսը 3 անգամ արյուն տալ, այլ ոչ թե մեկ անգամ, ինչպես մարդիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել